Շվեյցարիայի Ժնև քաղաքում գտնվող ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնակայանն օգոստոսի 25-ին փակվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով, այնուհետև վերաբացվել է։ Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ այս գիշեր Ղրիմի ուղղությամբ արձակվել է 40-ից ավելի անօդաչու թռչող սարք։ Գերատեսչությունում նշել են, որ ուկրաինական ԱԹՍ-ները չեն հասել թիրախին։
Պարբերականը նշում է, որ Փարիզը և Ֆրանսիայի խոշոր շրջանները մարդասիրական օգնությամբ ավտոշարասյուն են ուղարկելու Հայաստան
Հյուսիսային Կորեայի հետախուզական արբանյակի արձակման երկրորդ փորձն ավարտվել է անհաջող՝ տանող հրթիռի թռիչքի երրորդ փուլում առաջացած խնդիրների պատճառով։ Այս մասին «տեղեկացնում է ТАСС գործակալությունը։
«Նա ամեն ինչ հանձնելու է, տալու է, լկտի, ցինիկ նայելու է մեր աչքերի մեջ և դա հայտարարի, իմանալով, որ ոչ ոք իր դեմ չի կանգնի: Թումանյանն ասում է՝ դառնացած ժողովուրդ, դառնությունից զատ, մեր ժողովրդի մեջ ոչինչ չկա, ժամանակակից լեզվով ասած՝ «աբիժնիկ», իսկ «աբիժնիկը» վրեժ է լուծում ինքն իրենից, իր երկրից, իր ամեն ինչից: Մեր ժողովրդի մեծամասնությունն է սա անում: Մեկը եկել է, թքում է քո բոլոր սրբությունների վրա, ամեն ինչ հողին է հավասարեցնում, ու հորթի հայացքով նայում՝ ժպտո՞ւմ ես»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, միջազգային իրավունքի մասնագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն է։
Մաեստրոյին հուղարկավորել են Միլանի Սանտի Ներեո էդ Աքիլեո գերեզմանատանը։
Ուկրաինային նաև կփոխանցվեն արձակման NASAMS հրթիռային կայանքներ։
Կողմերը քննարկեցին նաև ԵԱՏՄ շրջանակներում իրավական մեխանիզմների հետագա կատարելագործումը, այլ երկրների հետ փոխգործակցության առկա ձևաչափերի ամրապնդումը և հավանական գործընկերների հետ կապերի հաստատումը։
Ծաղկաձորում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն օգոստոսի 24-ին ընդունել է Լիբանանի խորհրդարանի նախագահի ներկայացուցիչներ, «Ամալ» շարժման քաղաքական դիվանի անդամներ, շարժման փոխնախագահ Շեյխ Հասան Ալ Մասրին եւ Սայիդ Աբբաս Նասր Ալ Դինին:
Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ պետությունների դիրքորոշումները հետագա ինտեգրման հարցում մի փոքր տարբերվում են։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել՝ ԱՄՆ իշխանություններին կոչ անելով գործել՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը վերջ դնելու համար:
Կառավարության հերթական նիստը նախորդներից շատ չէր տարբերվում. Նիկոլ Փաշինյանը դարձյալ արձանագրեց Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, խոսեց միջազգային կառույցների գործողությունների, միջազգային պայմանավորվածությունների չկատարման մասին և վերջում չմոռացավ նշել խաղաղության պայմանագրի մասին:
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն իր հերթին նշել է, որ Հայաստանում կայանալիք ԵԱՏՄ համաժողովը կազմակերպության ռազմավարությանն ու հետագա զարգացմանն առնչվող հարցերի քննարկման առումով ունի կարևոր նշանակություն։
Այս մասին հայտարարեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
«Համոզված եմ, որ նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը
2019 թվականին խնդրում փոփոխություններ մտցվեցին. այժմ ենթադրվում է ընդամենը 100 միլիարդ դոլարի հատկացում զարգացող երկրներին մինչև 2025 թվականը։ Այդ ցուցանիշներին այդպես էլ չեն հասել:
Հնդկաստանի Հիմաչալ Փրադեշի հյուսիսային նահանգի Կուլու քաղաքում մուսոնային անձրևներով պայմանավորված հզոր սողանքի հետևանքով առնվազն 7 բարձրահարկ բնակելի և վարչական շենք է փլուզվել։ Ավելի շատ թվով շենքեր էլ վնասվել են։
#ՀԻՄԱ. Ծաղկաձորում ընթանում է ԵԱՏՄ միջկառավարական նիստը. ներկա են նաև Փաշինյանն ու Միշուստինը. ՈԻՂԻՂ
Նիկոլ Փաշինյանի հակաարցախյան ու հակահայաստանյան ողջ քաղաքականությունը հիմնված է հայտնի օվերտոնի պատուհանի սկզբունքի վրա, երբ նա կամ անձամբ, կամ իր քարոզչազինվորների միջոցով հրապարակային դաշտ է նետում որևէ անընդունելի, զարհուրելի, նողկալի տեղեկություն, որը նույն կոնտինգենտի շրջանառության, բայց նաև իրական ու ոչ իրական ընդդիմադիրների քննադատության միջոցով ժամանակի ընթացքում դառնում է ականջի համար սովորական երևույթ, ինչից հետո էլ՝ իրականություն։
Հայաստանի հետ համագործակցության և բարեկամության հարցերով ռուսաստանյան ընկերության նախագահ, «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովը ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան, քանի որ իրեն անցանկալի անձ են հայտարարել:
GEOWORLD ամսագրի վարկանիշով՝ շինարարության և ճարտարագիտության ոլորտում գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը (3,9 մլրդ դոլար կարողությամբ) 8-րդ տեղն է զբաղեցնում։
Իրանին BRICS-ի անդամակցության տրամադրումը պատմական իրադարձություն է: Նման կարծիքն է հայտնել Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան, նա կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
Յոհանեսբուրգում ընթացող BRICS-ի գագաթնաժողովում որոշում է ընդունվել միավորում հրավիրել ևս վեց երկրի՝ Արգենտինային, Իրանին, Եթովպիային, Եգիպտոսին, Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին։ «Интерфакс» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան։
«Մարտական եղբայրություն -2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 1-ից մինչև 6-ը Բելառուսի տարածքում։ Դրանց մասնակցող զորակազմերը կսկսեն հանրապետությունում վերաբազավորվել օգոստոսի 25-ից։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակաբար մեծացնում է ճնշումը նախագահ Բայդենի վարչակազմի և Կոնգրեսի վրա՝ կոչ անելով վերջիններիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացնել Արցախի քրիստոնյա բնակչության ցեղասպանական շրջափակումը քննադատող բանաձև։ Այս մասին հգայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։
Ասիական երկրները քննադատում են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ռադիոակտիվ ջրի բացթողումը Խաղաղ օվկիանոս, որը Ճապոնիայի իշխանություններն սկսել են օգոստոսի 24-ին։ Այս մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով Չինաստանի արտգործնախարարության հաղորդագրությունը։
ԱՄՆ Կենտրոնական ուժերի հրամանատար, գեներալ Մայքլ Էրիկ Կուրիլան այցելել է Սիրիայում գտնվող Հոլ և Ռոջ ճամբարներ, որտեղ Անկարայի կողմից ահաբեկչական համարվող քրդական ուժերը պահում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների ընտանիքներին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին: