Զինված հարձակման հետևանքով կոտրվել են վարժարանի ապակիները, իսկ պատերին՝ փամփուշտի հետքեր են մնացել։
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցին, Կրեմլում ամերիկյան կողմի համապատասխան ազդանշաններին են սպասում: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հորդորելով գուշակություններով չզբաղվել։
Փոխնախարարի խոսքով՝ այցը նախատեսվում է առաջիկայում։ Այցի վերաբերյալ այլ մանրամասներ Պարույր Հովհաննիսյանը չհայտնեց։
Խորհրդարանում մեկնարկել է Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցով արտախորհրդարանական ուժերի նախաձեռնության քննարկումը: «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը քննարկվում է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
ՆԱՏՕ-ին անդամակցելուց Ուկրաինայի հրաժարումը Ռուսաստանի համար հակամարտությունը կարգավորելու առանցքային տարրերից մեկն է, Մոսկվան կձգտի ապահովել, որ դա դառնա նաև դաշինքի քաղաքականությունը. այս մասին, interfax.ru-ի փոխանցմամբ, «Ռոսիա-24» հեռուստաալիքին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
Հաշվի առնելով այն, որ վերջին տարիներին մեր առևտրաշրջանառությունը բացի ՌԴ–ից, ակտիվացել է նաև Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի հետ, ի՞նչ նոր հնարավորություններ կարող է բացել ԵՄ–ին անդամակցության այս նոր նախաձեռնությունը։ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որի ժամանակ քննարկվում է ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին հարցը, հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
Աշխարհում մեծանում է միջուկային տերությունների միջև բախման վտանգը։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 23-ին՝ Քելբաջարում
Չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը՝ ՀԱՊԿ-ը ՀՀ-ին համարում է իր դաշնակիցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության աղբյուրը։
Եվրասիայում ձևավորվում է անվտանգության նոր ճարտարապետություն, որը թույլ կտա կայունություն ապահովել ամբողջ աշխարհում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Ռուսաստանի կողմից միջամտության նշաններ չեն հայտնաբերվել։
Քննարկվել է նաև իրավիճակը Սիրիայում:
Ներկայացուցիչների պալատը հաստատել է նոր կառավարության կազմը, որից հետո խորհրդարանը արձակուրդի է գնացել մինչև փետրվարի 5-ը։
Թրամփը հրամանը ստորագրել էր հունվարի 20-ին՝ նախագահի պաշտոնը ստանձնելու առաջին օրը։
Հրամանագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:
ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ հույս ունի շուտով հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ռոսավիացիա»-ն հայտնել է, որ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել։
Թրամփի այս մեկնաբանություններից հետո նավթի գինը նվազել է 1%-ով։
2,5 միկրոնից փոքր չափի միկրոմասնիկներով օդի աղտոտվածության մակարդակը Բանգկոկում եռակի գերազանցել է անվտանգության շեմը, ինչը սպառնալիք է ներկայացնում մարդու առողջության համար։ Այդ մասին հաղորդել է Գեոինֆորմատիկայի և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման գործակալությունը։
Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Գարետ Ուորդը նշել է, որ իրենք արդեն հստակ ասել են` կդադարեցնեն Վրաստանի կառավարությանն աջակցող ֆինանսավորման ծրագրերը, կսահմանափակեն պաշտպանական և քաղաքական շփումներն այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանում չի դադարել ժողովրդավարական հետընթացը։
ԱՄՆ Սենատը հինգշաբթի քվեարկել է նախկին կոնգրեսական Ջոն Ռեթկլիֆին ԿՀՎ տնօրենի պաշտոնում նշանակելու օգտին։ Ռեթկլիֆը Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում զբաղեցրել է ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը, հաղորդում է Reuters-ը:
Վաշինգտոնի դատարանը կասեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը սահմանափակելու գործադիր հրամանը։
Երկրի վրա յուրաքանչյուր մարդ ունի իր ածխածնային հետքը, սակայն արտանետումների ծավալները զգալիորեն աճում են մարդու եկամտի աճին զուգահեռ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։
Եթե նավթի գինը նվազի, Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։
Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ իրենք բալանսավորված արտաքին քաղաքականություն են վարում, նա արձագանքեց, որ եթե այդպես լիներ, ապա սահմաններում խնդիրներ չէինք ունենա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» և «Արևմտյան Ադրբեջանի» մասին չէին խոսի, խաղաղապահները կլինեին Արցախում, արցախցիները կլինեին այնտեղ, ավելին՝ 44-օրյա պատերազմը կկանգներ 4-5 օրում. «Նիկոլ, դու քո էությամբ դիսբալանս ես, ո՞նց կարող ես բալանսավորված քաղաքականություն իրականացնել»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում քննադատել է իր նախորդ Ջո Բայդենի քաղաքականությունը և ասել, որ այս շաբաթ իր երդմնակալության արարողությունից հետո սկսվել է «ողջախոհության հեղափոխություն»՝ հայտնում է CNN-ը։
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Հաքանն այսօր՝ հունվարի 23-ին, հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակի զարգացումը Սիրիայում և նրա շուրջը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։