Փաշինյանը մանևրում է Յանուկովիչի նման. Ռուսաստանը զգուշացնում է՝ կարող է կողմնորոշվել. Ռոստիսլավ Իշչենկո

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքագետ Ռոստիսլավ Իշչենկոն է:

Զրույցի ընթացքում շոշափվել են գլոբալ քաղաքականության և միջազգային անվտանգության առանցքային հարցեր՝ ԱՄՆ-ի ռազմավարությունը Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ հնարավոր էսկալացիան, ներառյալ՝ սահմանափակ պատերազմների սցենարներն ու համաշխարհային քաղաքականության մեջ «կարմիր գծերի» տրանսֆորմացիան։

Քննարկվել են Վաշինգտոնի և Եվրոպայի դերն ուկրաինական հակամարտությունում, եվրոպական էլիտաների ինքնուրույնության աստիճանը և նրանց տեղը միջազգային հարաբերությունների նոր ճարտարապետության մեջ, ինչպես նաև ռուսական արտաքին քաղաքականության էվոլյուցիան, Արևմուտքի հետ դիմակայության ձևաչափի փոփոխության պատճառները և Մոսկվայի ներկայիս ռազմավարության արդյունավետության գնահատականը։

Առանձնակի ուշադրություն է դարձվել Մերձավոր Արևելքի տարածաշրջանային դինամիկային, Իրանի ռազմավարությանը, պրոքսի-ուժերի դերին և հետագա էսկալացիայի ռիսկերին, ինչպես նաև հակամարտային գոտիների ընդլայնման հավանականությանը, ներառյալ՝ Հարավային Ասիան և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը։

Քննարկվել է աշխարհի՝ «բոլորի պատերազմը՝ բոլորի դեմ» վիճակին անցնելու հիպոթեզը, գլոբալ ռեսուրսների սպառումը և համակարգային ճգնաժամի պայմաններում ժամանակավոր հաղթանակների տրամաբանությունը։

Ծրագրի շրջանակներում դիտարկվել են նաև Հարավային Կովկասում ընթացող գործընթացները․ Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցության հավասարակշռությունը, տարածաշրջանի ապակայունացման հնարավոր սցենարները, Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը և բազմավեկտոր քաղաքականության նրա ներուժը՝ հաշվի առնելով տնտեսական ու էներգետիկ սահմանափակումները։ Հատուկ անդրադարձ է կատարվել ձևավորվող աշխարհակարգում փոքր պետությունների տեղին՝ հավասարակշռման ռազմավարության, գոյատևման պայքարի և սուբյեկտայնության կորստի ռիսկի միջև։

Հայկ Դերզյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930