Չինաստանը հույս է հայտնել Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման հարցում

Չինաստանը հույս ունի, որ Մերձավոր Արևելքում հակամարտության կողմերը կկարգավորեն իրենց տարաձայնությունները՝ տարածաշրջանում կայունությունը արագ վերականգնելու համար, հինգշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը։

Ավելի վաղ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն բանակցությունների մեկնարկից առաջ արդեն խախտել էր Իրանի 10 կետանոց առաջարկի երեք հիմնական կետերը, այդ թվում՝ Լիբանանում հրադադարի խախտումը, անօդաչու թռչող սարքով Իրանի օդային տարածք ներխուժելը և Իրանին ուրանը հարստացնելու իրավունքից զրկելը։

«Մենք հույս ունենք, որ շահագրգիռ կողմերը կկարողանան օգտվել խաղաղ կարգավորման հնարավորությունից, լուծել տարաձայնությունները երկխոսության և խորհրդակցությունների միջոցով և նպաստել Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության շուտափույթ վերականգնմանը»,- ասել է Մաո Նինը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930