ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործողությունը հակառակ արդյունք է տվել. Թեհրանի դիրքերը ամրապնդվել են. փորձագետ
ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործողությունը հակառակ արդյունք է տվել. Թեհրանի դիրքերը ամրապնդվել են, ինչը Վաշինգտոնի համար շատ ավելի դժվար է դարձնում նրա հետ բանակցելը: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է Քաղաքացիական հասարակության կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր և քաղաքական վերլուծաբան Ռաֆիկ Իսմայիլովը։
«ԱՄՆ գործողությունը փաստացի հակառակ արդյունք է տվել… Այժմ Իրանի հետ համաձայնության հասնելը շատ ավելի դժվար կլինի։ Սա, իր հերթին, նոր ռիսկեր է ստեղծում տարածաշրջանում ամերիկյան ներկայության համար»,- ասել է գործակալության աղբյուրը։
Նրա խոսքով՝ ամերիկյան լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվության, ինչպես նաև առանձին քաղաքական վերլուծաբանների կարծիքների համաձայն՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հաջողվել է համոզել Թրամփին, որ Իրանի ներքին ուժերը, այդ թվում՝ էթնիկ փոքրամասնությունները, ոգեշնչված ռազմական գործողություններով, կհեռացնեն գործող կառավարությանը։
«Այս մոտեցումը ոչ միայն անխոհեմ է, այլև փաստում է այն մասին, որ կողմերն անտեղյակ են իրանական իրականությունից։ Արդյունքում, պատերազմը միայն ամրապնդեց Իրանի կառավարության դիրքերը»,- նշել է Իսմայիլովը։



