«Նիկոլ Փաշինյանի վեջը չէ՝ ում նստեցնի: ՔՊ-ի պատգամավորները կարո՞ղ է իր համար ավելի բարդ պրոբլեմ են, քան, ասենք, Սամվել Կարապետյանին կամ Սրբազաններին կալանավորելը, Աշոտյանին 2.5 տարի բանտում պահելը: Նա կհայտարարի, որ ՔՊ պատգամավորները կոռուպցիոներներ են, կամ, ասենք՝ 5 հոգով տեռորիստական ակտ էին որոշել իրականացնել, կտանի կնստացնի, մյուսներին էլ կասեն՝ էս էիք ուզո՞ւմ: Մենք առաջարկում ենք իմպիչմենտի փաթեթ, որը ժողովրդին հնարավորություն կտա գալ և միանալ այս պրոցեսին»:
Ռուսաստանը որոշ զինատեսակների արտադրությունն ավելացրել է մի քանի անգամ, իսկ որոշ ապրանքների համար՝ գրեթե 30 անգամ։ Ըստ ТАСС գործակալության՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մոհամմադ Ասիֆը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում իր երկրի միջուկային ծրագիրը հասանելի կլինի Սաուդյան Արաբիային։ Պակիստանի պաշտպանության նախարարի խոսքերը մեջբերում է AP-ն։
Ես ուրախ եմ սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը հյուրընկալել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրա մասին գրել է սոցիալական ցանցերում։
Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը երկրորդ տարին անընդմեջ գլխավորել է ցանկը, որին հաջորդում են Սենթ Էնդրյուի և Դարհեմի համալսարանները։ Օքսֆորդը և Քեմբրիջն այժմ կիսում են չորրորդ հորիզոնականը։
Ուրբաթ ամերիկացի առաջնորդը հայտարարություն է արել ուկրաինական կարգավորման վերաբերյալ՝ հայտարարելով, որ Վլադիմիր Պուտինը հուսախաբ է արել իրեն։
«Այսօր ռուսական կործանիչները խախտել են Էստոնիայի օդային տարածքը։ ՆԱՏՕ-ն անմիջապես արձագանքել է և խոցել ռուսական ինքնաթիռները։ Սա Ռուսաստանի անխոհեմ վարքագծի և ՆԱՏՕ-ի՝ դրան արձագանքելու կարողության ևս մեկ օրինակ է»,- հայտարարել է Դաշինքի խոսնակ Ալիսոն Հարթը, փոխանցում է BBC-ն։
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը խիստ քննադատել է ռուսական ռազմական օդանավերի կողմից Էստոնիայի օդային տարածքի խախտումը։
ՆԱՏՕ-ն հայտարարել է «Արևելյան պահապան» («Eastern Sentinel») գործողության մեկնարկի մասին, որը կանցկացվի Լեհաստանում և Ռումինիայում։ Գործողության նպատակն է ամրապնդել դաշինքի արևելյան թևը և բարձրացնել պաշտպանունակության մակարդակը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են երկու տարի առաջ այս օրերին տեղի ունեցած՝ Արցախ վրա վերջին հարձակմանը, Արցախի բռնազավթմանն ու հայաթափմանը, ինչպես նաև՝ Հայաստանում գրաքննություն հաստատելու՝ Փաշինյանի անսանձ ձգտումներին, Արարատ լեռան և հայոց եկեղեցու դեմ նրա պայքարի նոր դրսևորումներին։
Հարկ է վերաշեշտել հայ և ռուս եկեղեցիների գործակցությունը։ Այդ մասին հայտարարել է Արամ Ա Վեհափառ Հայրապետը, փոխանցում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․
«Հարավային Կովկասում շուտով տեղի են ունենալու գերտերությունների ուժերի վերաբաշխումներ. այդ ընթացքում է, որ Ադրբեջանը դառնալու է գործիք՝ Իրանն ու Ռուսաստանը խոցելու համար։ Այդ երկիրը որպես գործիք՝ օգտագործելու են Իսրայելը և Բրիտանիան»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին, նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ արդյունավետ է գնահատել Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ հեռախոսազրույցը։ Նա այս մասին գրել է իր «Truth Social» սոցիալական հարթակում։
«Ռուսաստանն այս տարի արդեն չորս անգամ խախտել է Էստոնիայի օդային տարածքը, ինչն ինքնին անընդունելի է։ Սակայն այսօրվա ներխուժումը, որում երեք կործանիչներ ներխուժել են մեր օդային տարածք, աննախադեպ է»,– հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան։
Չնայած Ալյասկայում Պուտին-Թրամփ բանակցություններում տեսանելի առաջընթաց չարձանագրվեց, Ուկրաինայի շուրջ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները միմյանց քաղաքականության վերաբերյալ զուսպ մոտեցումները շարունակում են: Ամերիկյան կողմը շարունակում է խուսափել Ռուսաստանին կատաղի քննադատության ենթարկելուց՝ չտեղավորվելով արևմտյան մեյնստրիմային քարոզչության շրջանակում: Թեև, պետք է նաև նշել, որ Թրամփը վերջին շրջանում ժամանակ առ ժամանակ խոսում է նաև Պուտինից հիասթափության մասին, քանի որ չի հաջողվում հասնել խաղաղության:
Ոստիկանությունը չի հայտնել, թե ով է կասկածյալը, սակայն նշվում է, որ աղջիկ երեխաներից հրաժարվելու և սպանելու փորձերի նմանատիպ դեպքերը բացատրվում են Հնդկաստանում տղաներին տրվող նախապատվությամբ։
Ինտենսիվ աշխատում ենք Եվրոպան Կենտրոնական Ասիային միացնելու ուղղությամբ. Կոս
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պարտադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման պայմանները։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ պատրաստ է սպանել Եմենի հութիների առաջնորդ Աբդուլ-Մալիք ալ-Հութիին։ Նա այս մասին գրել է X-ի հարթակում՝ նշելով, որ Եմենի մայրաքաղաքում հութիների դրոշի «Մահ Իսրայելին» գրությունը կփոխարինվի իսրայելական դրոշով։
Թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևի՝ «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին ԱՄՆ–Իսրայել դաշինքին հակակշռելու առաջարկ է արել․ գրում է Ermenihaber-ը։
Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի կարծիքով՝ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո հայկական վերահսկողությամբ մնացած Արցախի հատվածը հնարավոր էր պահել՝ հայկական վերահսկողությամբ։
Եվրահանձնաժողովն ընդունել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը, որի նպատակն է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա այնքան ժամանակ, մինչև երկիրը դադարեցնի Ուկրաինայի դեմ պատերազմը։
2021 թվականի հուլիսի 1-ին ամերիկացիները հեռացել են ավիաբազայից, իսկ օգոստոսի 15-ին այն անցել է «Թալիբան» արմատական շարժման վերահսկողության տակ:
2024 թ. նոյեմբերին ԱԴԾ աշխատակիցներն առգրավել են մեկ տոննա կոկաին, որը Ռուսաստանով տարանցմամբ փոխադրում էին ԵՄ երկրներից մեկը:
Իսրայելը «Գեդեոնի կառքեր 2» անվանմամբ գործողության մասին ազդարարել է 2025 թ. օգոստոսին։ Այն ենթադրում է վերահսկողության հաստատում Գազա քաղաքի նկատմամբ։
Երկու տարի է՝ Արցախի Հանրապետությունն ամբողջովին գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց ամբողջովին բլոկադայի ենթարկված Արցախի վրա, որի հետևանքով Արցախն ամբողջովին օկուպացվեց, իսկ բնակիչները ֆիզիկական բնաջնջման վտանգի տակ բռնի տեղահանվեցին։
Ռուսաստանի դեմ նոր սահմանափակող միջոցառումների վերաբերյալ Եվրահանձնաժողովի օրենսդրական առաջարկը, որը հաստատվել է սեպտեմբերի 19-ին, պետք է միաձայն քվեարկությամբ հաստատվի ԵՄ խորհրդի կողմից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը սկսել են հեռախոսազրույցային բանակցությունները, որոնց ընթացքում առաջնորդները կքննարկեն ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ միջազգային օրակարգը
Եմենի հուսիների կողմից անօդաչու թռչող սարքերով և հրթիռային հարձակումներից հետո, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է սպանել Իրանի աջակցությունը վայելող խմբավորման առաջնորդին․ գրում է mignews.com–ը։
Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնը կրկին մարդաշատ էր՝ լրանում է Արցախի հանձնման երկրորդ տարին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական ագրեսիայի արդյունքում զոհված տղաների մի մասն այսօր հանգչում է «Եռաբլուր»-ում։