Բաժիններ՝

ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարից հետո Հորմուզի նեղուցով 9 նավ է անցել

ԱՄՆ-ի և Իրանի միջև ապրիլի 8-ին երկշաբաթյա հրադադարի հաստատումից ի վեր Հորմուզի նեղուցով անցել է 9 նավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ հիմնվելով համապատասխան տվյալների վերլուծության վրա։

Նշվում է, որ նեղուցով անցել է առնվազն 9 նավ, այդ թվում՝ երկու նավթատար և քիմիական նյութերով լցված լցանավեր։

Նախքան փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունները և Իրանի պատասխան հարվածները նեղուցով օրական անցնում էր միջինը 138 նավ։

Հակամարտության պատճառով շուրջ 800 նավ մնացել է տարածաշրջանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930