Բաժիններ՝

Պակիստանն անվտանգության լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից առաջ

Պակիստանի իշխանությունները որոշել են լրացուցիչ հանգստյան օրեր հայտարարել Իսլամաբադում և Ռավալպինդիում՝ ԱՄՆ-ի և Իրանի սպասվող բանակցությունների անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հաղորդում է Dawn պարբերականը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ապրիլի 9 և ապրիլի 10 հանգստյան օրեր են հայտարարվել բոլորի համար, բացի այն ծառայություններից և հաստատություններից, որոնք կապված են կենսականորեն կարևոր ոլորտների հետ։

Լրատվամիջոցի տեղեկատվության համաձայն՝ իշխանությունները հանգստյան օրերին զգալիորեն մեծացրել են ոստիկանների թիվը փողոցներում և սահմանել «կարմիր գոտի», որտեղ անվտանգության խստացված միջոցներ են գործելու այն հյուրանոցի տարածքում, որտեղ, ինչպես սպասվում է, տեղավորվելու են պատվիրակությունները։

Dawn-ի աղբյուրները հայտնել են, որ բանակցությունների ժամանակ Իսլամաբադ տանող առանձին մուտքեր փակվելու են։

Ավելի վաղ Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մոգադամը հայտարարել էր, որ իրանական պատվիրակությունն Իսլամաբադ կժամանի ապրիլի 9-ի երեկոյան։

Սպասվում է, որ ԱՄՆ-ն և Իրանը բանակցությունների առաջին փուլը կանցկացնեն ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930