Ամերիկյան նավերի տարանցումը Հորմուզի նեղուցով հնարավոր է միայն Իրանի հատուկ համաձայնությամբ. Իրանի ԱԳՆ
Հորմուզի նեղուցը բաց է մնում ամերիկյան նավերի համար, սակայն տարանցումը հնարավոր է միայն Իրանի հատուկ համաձայնությամբ և թշնամական գործողությունների բացակայության դեպքում, բրիտանական ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն։
Դիվանագետն ընդգծել է, որ քանի դեռ նեղուցը բաց է, յուրաքանչյուր լցանավ և նավ պետք է նախապես համաձայնեցնի անհրաժեշտ միջոցառումները Իրանի իշխանությունների հետ՝ անվտանգ անցումն ապահովելու համար։ Պատասխանելով ամերիկյան նավերի ազատ անցման իրավունքի վերաբերյալ հարցին՝ Սաիդ Խաթիբզադեն շեշտել է. «Ոչ մի տարբերություն չկա, բացառությամբ ցանկացած թշնամական վարքագծի։ Մենք կարծում ենք, որ ներկայում նման նշաններ չկան, ուստի բոլորը կարող են սովորական եղանակով անցնել նեղուցով»։



