Գերմանիան վերսկսում է Թեհրանի հետ բանակցությունները․ Մերց
Գերմանիան վերսկսում է Իրանի հետ բանակցությունները, որպեսզի նպաստի ապրիլի 11-ին նախատեսված ամերիկա-իրանական բանակցությունների հաջողությանը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:
«Եվ երկար լռությունից հետո, որի համար մենք հիմքեր ունեինք, դաշնային կառավարությունը վերսկսում է բանակցությունները Թեհրանի հետ։ Մենք դա անում ենք ԱՄՆ-ի և եվրոպական գործընկերների հետ համակարգմամբ։ Մեր նպատակն է նպաստել առաջիկա բանակցությունների հաջողությանը», – հայտարարել է Մերցը։
Նա նշել է, որ դա կլինի Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ իր առաջիկա հեռախոսազրույցի թեման:



