Հարցումը ցույց է տվել, թե իսպանացիների քանի տոկոսն է ԱՄՆ-ն սպառնալիք համարում Եվրոպայի համար
Իսպանացիների մեծամասնությունը Միացյալ Նահանգները համարում է սպառնալիք Եվրոպայի համար և աջակցում է ավելի մեծ տերություններից Եվրոպայի անկախության ամրապնդման գաղափարին, հաղորդում է Politico-ն՝ հիմնվելով Cluster17 ընկերության կողմից հրատարակության համար անցկացված հարցման վրա։
ԵՄ վեց երկրների բնակչության շրջանում անցկացված հարցման համաձայն՝ Իսպանիայում հարցվածները ամենամեծ անվստահությունն են հայտնել Միացյալ Նահանգների նկատմամբ: Իսպանիայում հարցվածների 51 տոկոսը նշել է, որ Վաշինգտոնը «սպառնալիք» է ներկայացնում Եվրոպայի համար: Ավելին, իսպանացիների 94%-ը նշել է, որ Եվրոպան պետք է դառնա ավելի ինքնաբավ և պակաս կախված լինի այլ խոշոր տերություններից:
Հակառակ պատկերն է նկատվել Լեհաստանում, որտեղ հարցվածների 13%-ը Միացյալ Նահանգները անվանել է սպառնալիք, մինչդեռ 24%-ը՝ մտերիմ դաշնակից։



