Բաժիններ՝

Լիբանանի և Սիրիայի միջև գլխավոր սահմանային անցակետը վերաբացվել է Իսրայելի սպառնալիքներից հետո

Լիբանանի և Սիրիայի միջև գլխավոր սահմանային անցակետը ապրիլի 9-ին վերագործարկվել է իսրայելական ուժերի կողմից սպառնալիքի պատճառով հինգ օր փակ մնալուց հետո։ Իսրայելը նախազգուշացրել էր անցակետին հարվածելու ծրագրերի մասին՝ պնդելով, որ «Հեզբոլլահ»-ն այն օգտագործում է ռազմական տեխնիկայի մաքսանենգության համար։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Ե՛վ Լիբանանի, և՛ Սիրիայի իշխանությունները հերքել էին Իսրայելի այդ պնդումները։

Սահմանային անցակետի ուղղությամբ հարվածը, որն Իսրայելը սպառնում էր հասցնել, տեղի չի ունեցել։

Լիբանանցի պաշտոնյաները հայտարարել են, որ ԱՄՆ-ն և Եգիպտոսը միջնորդել են այն կասեցնելու համար։

Սիրիայի նավահանգստային և մաքսային մարմինն իր հերթին հայտարարել է լիբանանյան Մասնաա և սիրիական Ջդեյդեթ Յաբուս անցակետերում «բնականոն երթևեկության հոսքի վերականգնման» մասին՝ «դրա ժամանակավոր փակման անհրաժեշտություն առաջացնող ռիսկերի վերացումից հետո»։

Սիրիա և Լիբանան ուղևորվող անձինք անցնում էին հյուսիսում գտնվող մեկ այլ անցակետով, ինչը Բեյրութից Դամասկոս ճանապարհը երկարացնում էր մի քանի ժամով։

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմի վերսկսումից հետո հինգ շաբաթվա ընթացքում Լիբանանից Սիրիա է անցել ավելի քան 200 000 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930