Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են տարածաշրջանային անվտանգության իրավիճակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ. հաղորդում է Anadolu-ն։

Ըստ Թուրքիայի նախագահին առընթեր հաղորդակցության վարչության՝ սոցիալական ցանցերում հրապարակած հայտարարության՝ երկու առաջնորդները քննարկել են հրադադարի և տարածաշրջանային անվտանգության իրավիճակը։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան հետևողական ջանքեր է գործադրում հրադադարի հասնելու համար՝ համագործակցելով շահագրգիռ երկրների հետ։

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ առաջիկա բանակցությունները պետք է հնարավորինս լիարժեք օգտագործվեն՝ երկարատև խաղաղության և կայունության հասնելու համար։ Նա ընդգծել է, որ «կարևոր է հնարավորություն չտալ նրանց, ովքեր ձգտում են խաթարել այս գործընթացը»։ Նա հայտարարել է, որ Թուրքիան «պատրաստ է բարեկամ երկրների հետ համատեղ ամեն հնարավոր աջակցություն ցուցաբերել նոր գործընթացում»։

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Անկարայի նպատակն է «տարածաշրջանում առողջ բանականության և երկխոսության նոր մթնոլորտ ստեղծել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930