Բաժիններ՝

Ռուսաստանը և Ուկրաինան զոհվածների մարմիններ են փոխանակել

Ռուսաստանը և Ուկրաինան զոհվածների մարմիններ են փոխանակել։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պետդումայի պատգամավոր Շամսայիլ Սարալիևը, որը ռազմական գործողությունների խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչն է, հաստատել է փոխանակման լուրը։

Ըստ տեղեկությունների՝ Մոսկվան Կիևին է հանձնել 1000, իսկ Կիևը Մոսկվային՝ 41 մարմին։

Ուկրաինայի ռազմագերիների հետ վարվելակերպի համակարգող շտաբն իր հերթին հայտարարել է, որ 1000 զոհերի մասունքները վերադարձվել են Կիևին։

Նաև նշվում է, որ ուկրաինացի քննիչները կանցկացնեն բոլոր անհրաժեշտ հետազոտությունները՝ վերադարձված անձանց ինքնությունը պարզելու համար, որից հետո մասունքները կհանձնվեն նրանց ընտանիքներին։Նաև նշվում է, որ ուկրաինացի քննիչները կանցկացնեն բոլոր անհրաժեշտ հետազոտությունները՝ վերադարձված անձանց ինքնությունը պարզելու համար, որից հետո մասունքները կհանձնվեն նրանց ընտանիքներին։

Մարմինների նախորդ փոխանակումը տեղի է ունեցել փետրվարի վերջին, որի շրջանակում Ռուսաստանը հանձնել է 1000 մարմին և ստացել 35-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930