Իրանի նախկին ԱԳ նախարար Քամալ Խարազին մաhացել է ամերիկա-իսրայելական hարձակnւմից ստացած վերքերից
Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար և Իրանի նախկին արտգործնախարար դոկտոր Քամալ Խարազին մահացել է այս շաբաթվա սկզբին ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով ստացած վերքերից։ Այս մասին հայտնել է իրանական Press TV-ն։
Խարազին, ով վիրավորվել էր Թեհրանում իր տան թիրախավորմամբ հարձակման ժամանակ, մահացել է հինգշաբթի գիշերը՝ համաձայն իր մերձավորների։
Նրա կինը մահացել էր նույն հարձակման ժամանակ՝ ապրիլի 1-ին։
Խարազին գլխավորում էր Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհուրդը և ծառայում էր որպես Իսլամական հեղափոխության առաջնորդի ավագ խորհրդական։



