Ադրբեջանի բանակը անցկացնում է մարտավարական զnրավարժություններ
Ադրբեջանի բանակը անցկացնում է մարտավարական զnրավարժություններ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Ադրբեջանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ օրեցօր բարձրանում է ադրբեջանական բանակի անձնակազմի մարտական պատրաստվածությունն ու պրոֆեսիոնալիզմը»,- գրված է հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարության ղեկավարությունը բարձր է գնահատել ստորաբաժանումների մարտավարական գործողությունները և անձնակազմի մարտական պատրաստվածությունը։



