ՌԴ-ն հնարավորություն ունի չշարունակել հարձակումները Զատկից հետո. Զելենսկին արձագանքել է Պուտինի կողմից հրադադարի հայտարարությանը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է փոխադարձ քայլերի՝ ի պատասխան Կրեմլի կողմից ապրիլի 11-12-ին Զատկի տոների ժամանակ հայտարարված հրադադարի։
«Ուկրաինան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հայելային քայլերի։ Այս տարի մենք առաջարկել ենք հրադադար Զատկի տոների ժամանակ և կգործենք համապատասխանաբար», – գրել է նա Telegram-ում։
Զելենսկին նաև առաջարկել է, որ Ռուսաստանը չվերսկսի հարձակումները։
«Մարդկանց անհրաժեշտ է առանց սպառնալիքների Զատիկ և խաղաղության ուղղությամբ իրական առաջընթաց, և Ռուսաստանը հնարավորություն ունի չվերսկսել հարձակումները Զատկից հետո», – հավելել է Զելենսկին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ուղղափառ Զատկի տոնի կապակցությամբ ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի օրվա վերջը հրադադար պահպանել։ Ավելի վաղ հրադադարի առաջարկով հանդես էր եկել Ուկրաինայի նախագահը։



