ԱՄՆ-ում նշել են Իրանի նկատմամբ Թրամփի գլխավոր պահանջը, որի մասին նա մոռացել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Իրանի լիակատար կապիտուլյացիայի իր պահանջից: Washington Post-ի համար գրված հոդվածում նման կարծիք է հայտնել միջազգային հարաբերությունների փորձագետ Դեյվիդ Իգնատիուսը։
«Պատերազմից հոգնած Թրամփը վաղուց մոռացել է մարտի 6-ի պահանջը՝ լիակատար կապիտուլյացիան (Իրանի – Խմբ.)»,- գրել է նա։
Փորձագետը նշում է, որ ամերիկացի առաջնորդի համար դժվար կլինի դուրս գալ հակամարտությունից, քանի որ Իսրայելը համատեղ գործողության արդյունքներն այլ կերպ է պատկերացնում։ Սա բարդացնում է բոլոր կողմերին բավարարող խաղաղության համաձայնագրի հասնելու գործընթացը։
«Պատերազմը, որը սկսվել է առանց հաղթանակի հստակ ռազմավարության, անխուսափելիորեն մոտենում է մի վերջնախաղի, որը զուրկ է խաղաղության բանաձևից»,- զգուշացնում է Իգնատիուսը։



