Օդերևութաբանը հավելել է, որ վաղը Մոսկվայում նույնպես կարող է գրանցվել ռեկորդային ջերմաստիճան:
Հունաստանը 2014 թվականի հունվարի 1-ից նախագահելու է ԵՄ-ում:
Հայաստանն ընդգրկվել է «միջին ռիսկայնությամբ» երկրների թվում:
Դրանց հետևանքով զոհվել է 20 և վիրավորվել է մոտ 50 մարդ:
Ռուսաստանը Վրաստանի առևտրային հիմնական գործընկերների թվում զբաղեցնում է չորրորդ տեղը:
Ուկրաինայի ազգային բանկը 3 միլիարդ դոլար է ստացել Ազգային բարեկեցության հիմնադրամի առաջին հատկացումից:
Ես վստահ եմ, որ վերստին կկարողանամ ժողովրդավարության տրիումֆը տոնել հիանալի ու ազատ քաղաք Կիևում:
Ազնվության համար Yellow Checker Star տրանսպորտային ընկերությունը Գամբոային հռչակել է «Տարվա վարորդ»:
Այս ամենին կարող է խոչընդոտել ուկրաինական ընդդիմությունը, որն առաջարկում է վերադարձ կատարել 2004 թվականի Սահմանադրությանը, երբ երկիրը նախագահական-խորհրդարանական հանրապետություն էր:
Էրդողանն ուղղակիորեն խախտում է ԵՄ-ի նորմերը, որոնք երաշխավորում են դատական համակարգի անկախություն:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայում Վրաստանի դեսպան Միխայիլ Ուկլեբան:
Հարավային Սուդանում խաղաղապահ կոնտինգենտի մեծացման նախաձեռնությամբ երկուշաբթի հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:
Մենք շարունակում ենք Ադրբեջանի կառավարությանը կոչ անել հարգել ազատ արտահայտվելն ու ազատ հանրահավաքներ անելը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարևը:
Այս մասին երեկ հայտարարել է Եգիպտոսի ՆԳՆ-ը:
Հրապարակված նյութը որևէ կապ չունի Իրանի նախագահի հետ:
Դրա հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ և վիրավորվել է ավելի քան 150 մարդ:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինն այցելել է Նամպհո նահանգում տեղակայված Կորեական ժողովրդական բանակի 526-րդ զորամաս:
Իրավիճակին մոտ կանգնած մեկ այլ աղբյուր հաստատել է, որ այսօր Դամասկոս է ժամանելու «Սոյուզնեֆտեգազի» ղեկավարությունը՝ պայմանագիր ստորագրելու համար:
Դրանով իսկ Ուրուգվայը դարձավ աշխարհի առաջին երկիրը, ով օրինականացրեց մարիխուանայի արտադրությունն ու վաճառքը:
Տիմոշենկոն վստահություն է հայտնել, որ ազատ արձակվելուց հետո ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավարը կձգտի աշխարհը փոխել դեպի լավը:
Համապատասխան որոշումը կայացվել է Ռուսաստանի սակագների հարցով դաշնային ծառայության վարչության նիստում:
Հայաստանը որոշել է անդամակցել Մաքսային միությանը, իսկ հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը:
Այն բանից հետո, ինչ ԵՄ-ը նախաձեռնել է Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցը լուծել արագացված տեմպերով, քաղաքագետները քննարկում են, թե Ռուսաստանը ինչպիսի լծակներ կարող է կիրառել՝ Վրաստանի վրա ճնշում գործադրելու համար:
Բաց է մնում այն հարցը, թե Հայաստանում որտեղ է անցնելու Մաքսային միության սահմանը՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հետ:
Այդ զինյալները «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջաբհաթ ալ-Նուսրա», «Իրաքում ու Լևանտում իսլամական պետություն» և «Ահլ աշ-Շամ» ծայրահեղական խմբավորումների շարքում մարտնչել են Սիրիայի կառավարական զորքերի դեմ և սպանվել:
Ալեքսի Պետրիաշվիլին հայտարարել է, որ որոշվել է արագացված տեմպերով ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ինչը նշանակում է, որ դա տեղի կունենա 2014 թվականի ամռանը:
Թուրքական Hürriyet Daily News թերթն իր հերթին ընդգծել է, որ, հազիվ թե, թուրք և ամերիկացի դիվանագետների հաջողվի խույս տալ երկկողմ հարաբերություններում լուրջ ճգնաժամից:
Պետք է Մաքսային միության շրջանակներում մինչև 2014 թվականի մարտի 1-ը կազմել սահմանափակումների ցանկը և սահմանել դրանց վերացման կոնկրետ ժամկետները:
Այժմ գնդակը Ռուսաստանի կիսադաշտում է: