«Հովիկ Աբրահամյանը պետք է մասնակցի ԵԱՏՄ նիստին». Կարեն Բեքարյան

ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պետք է մասնակցի Երևանից Մոսկվա տեղափոխված ԵԱՏՄ վարչապետների նիստին: Լրագրողների հետ զրույցում ապրիլի 8-ին Բեքարյանը նշեց, որ նիստի`Մոսկվա տեղափոխումը ոչ նորմալ երևույթ է որակում:

«Այս պահի դրությամբ պետք է մասնակցի: Հետաձգումը համարում եմ ոչ բարեկամական քայլ Ղազախստանի կողմից: Նորմալ մոտեցում չէր, երբ մյուս երկրները դրան համարժեք չարձագանքեցին: Իհարկե, կա տարր, որը թույլ տվեց Ղազախստանին իրականացնել դա. Ղազախստանն այժմ ԵԱՏՄ նախագահող երկիրն է: Բայց սա աղետալի չէ, որովհետև դրան արձագանքելու, պատասխանելու և համարժեք քայլեր անելու հնարավորություններ կունենանք և կիրականացնենք»,- նշեց Կարեն Բեքարյանը:

ԱԺ պատգամավորը կարծում է, որ այն տեղեկատվությունը, թե ՀՀ վարչապետը դեռ չի որոշել` գնա՞լ Մոսկվա, թե՞ չգնալ, անկեղծ է:

Նրա խոսքով` այս հարցում երկու տարբերակ կա. կամ գնալ և արտահայտել դժգոհությունը, կամ չգնալ: «Շատ ավելի արդյունավետ կլինի գնալը»,-համոզված է Կարեն Բեքարյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս