
Էրդողանին վիրավորելու համար գերմանացի երկիծաբանին ազատազրկում է սպառնում

Գերմանացի երկիծաբան եւ հեռուստաահաղորդավար Յան Բյոմերմանին ազատազրկում է սպառնում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար:
Կոմիկն իր նկատմամբ դատական հետաքննությունը հրահրել է վիրավորական բանաստեղծությամբ` նախապես ZDF-ի հեռուստադիտողներին զգուշացնելով իր Neo Magazin Royale երգիծական շոուում այն մասին, որ պատրաստվում է արգելված բան կարդալ:
«Գերմանական օրենքների համաձայն` այս բանաստեղծությունը չի թույլատրվում կարդալ հասարակական վայրերում»,- նշել է նա:
Եթե Բյոմերմանին մեղավոր ճանաչեն, ապա նրան 5 տարի ժամկետով ազատազրկում է սպասվում:
Երգիծական կատակերգությունը կայանում է հետեւյալում: Թուրքական դրոշի եւ Էրդողանի դիմանկարի առաջ նստած` Բյոմերմանը բանաստեղծորեն հայտնել է, որ նախագահը սեռական հարաբերություններ ունի այծերի եւ ոչխարների հետ, եւ «մանկակական պոռնագրաֆիա դիտելու ժամանակ սիրում է ճնշել փոքրամասնություններին, ծեծել քրդերին եւ քրիստոնյաներին»:
Ավելի վաղ գերմանացի կոմիկը Էրդողանին ծաղրի էր ենթարկել չափից ավելի մեծ ծախսեր կատարելու եւ քաղաքացիական ազատությունները ճնշելու համար, ինչից հետո թուրքական կողմը բողոքի նոտա էր հանձնել Թուրքիայում Գերմանիայի դեսպանին: Այդ դիվանագիտական սկանդալի ենթակա միջադեպը հարթել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` Թուրքիայի իր գործընկեր Ահմեթ Դավութօղլուի հարցը քննարկելուց հետո: