ՌԴ անվտանգության խորհրդի նիստում քննարկել են ԼՂ հարցը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի մշտական անդամների օպերատիվ նիստ է հրավիրել: Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացնումէ , որ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը` այդ ուղղությամբ Ռուսաստանի գործադրած ջանքերի համատեքստում:
Քննարկվել են նաև ներռուսաստանյան և միջազգային հարցեր, մանրակրկիտ խոսակցություն է եղել ազգային գվարդիայի ստեղծման առնչությամբ:
Նիստին մասնակցել են Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, այլք: