Բաժիններ՝

Ժայռի վրա սիրած աղջկան առաջարկություն անող կալիֆոռնիացուն ստիպված են եղել փրկել ուղղաթիռով

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի բակչին, որը ժայռ էր բարձրացել սիրած աղջկան առաջարկություն անելու համար, ստիպված են եղել փրկել ուղղաթիռով: Այս մասին հաղորդել է Fox News-ը:

27-ամյա Մայքլ Ջոն Փոլ Բենքսը բարձրացել է Մոռո 180-մետրանոց ժայռը, որպեսզի սիրած աղջկա հետ խոսի տեսազանգերի FaceTime գործառույթի հավելվածով: Այն բանից հետո, երբ աղջիկը պատասխանել է համաձայնությամբ, ամերիկացին փորձել է ցած իջնել, բայց հայտնվել է ծուղակում:

Հրշեջ ծառայության աշխատակից Թոդ Գեյլիի խոսքով՝ երբ ինքը հասել է պատահարի վայր, Բենքսը կանգնած է եղել 24-մետրանոց զառիվայրի պռնկին: Հրշեջը ճոպանով իջել է ուղղաթիռից, կալիֆոռնիացուն կապել իրեն եւ փեսացուին բարեհաջող իջեցրել ներքեւ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930