Նազենի Հովհաննիսյանը` դիպուկահար. ադրբեջանական ԶԼՄ-ներ
Այս օրերին բազմաթիվ այլ հեռուստալրագրողների և դերասանների հետ Լեռնային Ղարաբաղում գտնվող Նազենի Հովհաննիսյանին ադրբեջանական մամուլը ներկացրել է որպես «վարձու դիպուկահար»:
Ադրբեջանական baku.ws կայքը հրապարակել է Նազենի Հովհաննիսյանի` ԼՂՀ ՊԲ դիրքերում իտալական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի տեսանյութը` Նազենիին ներկայացնելով իբրև վարձու դիպուկահար: ««Հայերը, որոնք ի վիճակի չեն մարտնչել Ադրբեջանի բանակի դեմ երես առ երես, պաշտպանվում են` ճակատ ուղարկելով կանանց, երեխաներին եւ ծերերին»,- գրում է baku.ws-ը:
Այս առնչությամբ Նազենի Հովհաննիսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Ռաի նյուզ»-ի լրագրողի՝ rainews.it, Աննա-Մարիայի արած իրական նյութն է, որտեղ ՀՍՏԱԿ ՆՇՎՈՒՄ Է ԻՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ով լինելը կամ ինչու եմ ես այստեղ։ Նշել եմ, որ ԱՄԲՈՂՋ հայությունը՝ բռունցք դարձած, Ներկա է Հայրենիքի պաշտպանության ու ազատագրման գործում… Խոսքիս մեջ նշել եմ, որ ԽՍՀՄ-ի արած սխալի պատճառով ( որը թույլ տվեց Ադրբեջան անունով պետության կազմավորումը՝ իրենց շահերից ելնելով) մենք չենք պատրաստվում անընդհատ լինել պատերազմի մեջ և ունենալ կորուստներ…
Որ ադրբեջանցիները գտնվում են ինֆորմացիոն աբսոլյուտ փակուղու մեջ, ու պարզ է, որ իմ ասածը նրանցից շատերին կբարկացնի։
Որ մեր երիտասարդները սնվել են սիրով ու այստեղ են հայրոնիքի Պաշտպանության, ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ու Խաղաղ ապրելու համար, իսկ նրանք՝ ատելություն են սերմանում միայն։
Եվ որ մենք ուժեղ ենք երբ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՆՔ։
Հ.Գ. Ամեն դեպքում, այս նյութի ՕՐԻԳԻՆԱԼ ու իրական տարբերակը տարածելն, ըստ իս՝ շատ է կարևոր, քանզի սա լավագույն ապացույցն է մեր՝ ոչ ադեկվատ ու խաբեբա հարևան «պետության» դեզինֆորմացիա տարածելու, փաստերը խեղաթյուրելու, ու ԻՐԵՆՑ ժողովրդին հավերժական խաբեության մեջ պահելու համար։
www.rainews.it -ի այս նյութը համաշխարհային ինֆորմացիոն դաշտում այն քիչ օբյեկտիվ նյութերից էր, որը տալիս էր հստակ տեղեկություն եղելության մասին։ Նրանց՝ հատուկ շնորհակալություն։
Առաջարկում եմ մտնել այս կայք ու ԲԱԶՈՒՄ մեկնաբանություններ թողնել։
Իսկ հմուտ թարգմանիչներին՝ թարգմանել տարբեր լեզուներով»։