Նալբանդյանը Բորդյուժային է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 8-ին հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ։

Նալբանդյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը, կազմակերպության օրակարգային մի շարք հարցերի։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում նախատեսված հանդիպումների ժամանակացույցի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930