Բաժիններ՝

Ահաբեկիչները կարող են զենք գնել Facebook-ի միջոցով. The New York Times

Ահաբեկիչները կարող են զենք գնել՝ օգտվելով Facebook սոցիալական ցանցի առցանց-խանութներից: Այս մասին գրել է The New York Times (NYT)-ը: «Այստեղ կարելի գտնել ցանկացած սպառազինություն՝ ատրճանակներից եւ նռնակներից մինչեւ ծանր գնդացիրներ եւ կառավարվող հրթիռներ»,- նշված է հոդվածում:

Խոսքը վերաբերում է, մասնավորապես, այն զենքին, որն ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները մատակարարում էին Մերձավոր Արեւելքի երկրներին: Ինչպե գրում է թերթը, այդպիսի առցանց-խանութներ հայտնվում են, առաջին հերթին, այն տարածաշրջաններում, որտեղ առավել ուժեղ են «Իսլամական պետության» եւ այլ ահաբեկչական խմբերի դիրքերը, եւ խախտում են Facebook-ի կողմից այս տարվա հունվարից սահմանված՝ զենքի մասնավոր վաճառքի արգելքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930