Բաժիններ՝

Իտալիայի հանրային հեռուստատեսությունը բացահայտել է Ադրբեջանի կողմից քաղաքացիական օբյեկտների թիրախավորումը

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները շարունակում են լայնորեն լուսաբանվել միջազգային լրատվամիջոցների կողմից: Իտալական RAI NEWS 24 հանրային լրատվական հեռուստատեսության թղթակից Աննամարիա Էսպոզիտոն ևս ԼՂՀ-ից ներկայացրել է իրադրությունն Արցախում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 7-ին մի քանի անգամ հեռուստատեսությամբ եթեր է հեռարձակված հաղորդման ժամանակ լրագրողը հաղորդում է, որ կանգնած է Ստեփանակերտի հրապարակում, որը պաշտոնական Բաքուն սպառնում է ռմբակոծել: Նա անդրադառնում է Էրդողանի հայտարարությանը, որ «ադրբեջանցիների հետ են և շուտով Ղարաբաղը կվերադառնա Ադրբեջանի կազմ»:

Այնուհետև տեղափոխվում է Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղ, ցույց տալիս ադրբեջանական «Գրադի» պատճառած ավերածությունները, նաև մոտակայքում գտնվող մանկապարտեզը ու նույն գյուղի դպրոցի բակը, որտեղ արկեր են ընկել: Եզրահանգում է, որ ադրբեջանական կողմը թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները: Նշում է նաև, որ կան փաստեր, որ Ղարաբաղում Ադրբեջանի կողմից «Սմերչ» տեսակի հրթիռային համակարգ է օգտագործվել:

Լրագրողը հայ զինվորականին հարցնում է, թե արդյոք տվյալներ ունեն հայերի դեմ «Իսլամական պետության» (ISIS) գրոհայինների մասնակցության մասին: Զինվորականը պատասխանում է, որ ոչ, սակայն նշում, որ գործողությունների մեթոդները և հատկապես պատանդներ հետ կատարվածը հիշեցնում են «Իսլամական պետության» ահաբեկչական ոճը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս