«Հայաստանում հայտնվել են գործիչներ, ովքեր իրենց վրա են վերցրել Թուրքիայի փաստաբանի դերը»
Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը տարածաշրջանի համար ամենամեծ սպառնալիքը համարում է Ադրբեջանն ու Թուրքիան: Նրա խոսքով`Մինսկի խմբի անդամ և տարածաշրջանային բոլոր երկրներից միակը Թուրքիան է, որը ուղղակի, հստակ և անթաքույց օժանդակություն է ցուցաբերում Ադրբեջանի իշխանությունների ագրեսիային: «Մի մոռացեք, որ Թուրքիան շրջափակման մեջ է պահում Հայաստանը, Թուրքիան միակողմանի չի բաց ում սահմանը, Թուրքիան պատճառ է բերում Լեռնային Ղարաբաղի գործընթացը, որ չի վավերացնում Հայաստանի Հանրապետության հետ արձանագրությունները»,- երեկ ՀՀԿ ԳՄ-ի նիստիից հետո ասել է նա:
Շարմազանովը կոչ արեց սլաքներն ուղղել Թուրքիայի դեմ, որի նախագահը, վարչապետն ու արտաքին գործերի նախարարը, իրար հերթ չտալով, ոգևորում էին Ադրբեջանին իր սանձազերծած գործողություններում: «Ինձ անհանգստացնում է այն, որ Հայաստանի Հանրապետությունում հայտնվել են գործիչներ, ովքեր իրենց վրա են վերցրել Թուրքիայի փաստաբանի դերը: Կարծում եմ, որ եթե կա մի պետություն, որը պետք է քննադատվեր այս ամենի համար, բացառությամբ Ադրբեջանի, պետք է լիներ Թուրքիան»,-հավելեց Շարմազանովը:
Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Գերմանիայի կանցլերի հետ համատեղ ասուլիսի այն հայտարարությանը, որը Հայաստանը ցավ է զգում` երբ Ռուսաստանի Դաշնությունն Ադրբեջանին զենք է վաճառում`Շարմազանովը նշեց, որ նախագահն առաջին անգամ չէ, որ այդ մասին խոսում է: Նա նաև շեշտեց, որ այդ հայտարարությունը նախևառաջ քաղաքական գնատական է ու քաղաքական ազդակ: