Իրանը մտադրություն է հայտնել հրաժարվել մատակարարված նավթի դիմաց վճարը ստանալ դոլարով, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Իրանի ազգային նավթային ընկերությունում իր աղբյուրին:
Կանադան Իրանի վրայից հանել է տնտեսական պատժամիջոցների մի մասը: Այս մասին ասվում է երկրի արտգործնախարարության կայքում:
Փետրվարի 5-ին Աթենքում տեղի է ունեցել բողոքի զանգվածային ցույց, որի ժամանակ ցուցարարները փորձել են Հունաստանի խորհրդարանի շենք մտցնել ավանակի, հայտնում է LifeNews-ը՝ հղում կատարելով հունական լրատվամիջոցներին:
B92 լրատվական պորտալի լրագրողի հասցեին ուղղված վիրավորական ու սեքսիստական բնույթի արտահայտության պատճառով Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչըը զրկվել է իր աթոռից:
ԱՄՆ Սան-Պեդրո քաղաքի մերձակայքում՝ Լոս Անջելեսից ոչ հեռու, դեռևս անհայտ պատճառներով երկնքում բախվել է ոչ մեծ երկու ինքնաթիռ ու ընկել օվկիանոսը, հայտնում է LifeNews-ը:
Պենտագոնը հրապարակել է 198 լուսանկար, որոնք Իրաքում ու Աֆղանստանում ամերիկյան ռազմական բանտերում բանտարկյալների նկատմամբ բռնությունների վկայություններն են, հայտնում է BBC-ն:
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ երկրաշարժի հետևանքով կան փլուզումներ, 316 վիրավոր և 4 զոհ:
Առաջին ցուցադրությունը հնարավոր կլինի տեսնել Էդինբուրգի Հոլիրուդ պալատում (Holyroodhouse): Նշվում է, որ սա երբևէ Շոտլանդիայում կազմակերպված ամենամեծ ցուցադրությունն է լինելու:
Ֆրանսիայի Սենատը նախօրեին միաձայն օրենք է ընդունել, որն արգելում է երկրի սուպերմարկետներին դեն նետել կամ ոչնչացնել չվաճառված սննդամթերքը մինչև պահպանման ժամկետի ավարտը, հայտնում է The Guardian-ը:
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել է, որ արդեն Լիբիայում են գտնվում ԴԱԻՇ-ի 3-5 հազար զինյալներ, բայց միջազգային հանրությունը ոչինչ չի կարող դրա հետ անել:
Հռոմի Պապը շատ ջերմ է ընդունել բրազիլական ու համաշխարհային ֆուտբոլի աստղին։ Պապը մեծ ֆուտբոլասեր է եւ երկրպագում է արգենտինական «Սան Լորենսո դե Ալմագրո» ակումբին։
Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը ելույթ է ունեցել Լոնդոնի Սենտ-Պանկրաս կայարանում, հայտնում է Billboard-ը: Ինչպես նշում է ամսագիրը, անսպասելի համերգը իսկական «շոկ» է եղել ուղևորների համար:
Եվրոպական հանձնաժողովի էներգետիկ ընկերակցության քարտուղարության ղեկավար Յանեզ Կոպաչը հանդիպել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևի հետ, հայտնում է APA գործակալությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ներկայիս մակարդակն ու դրա հեռանկարները: Նշվել է, որ Ադրբեջանը կարևոր դեր է կատարում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման ու «Հարավային գազային միջանցք» նախագծի իրականացման հարցում:
Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության զարգացումը տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արդյունաբերության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում: Խոսելով Հայաստանում իրականացվող բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ դեսպանը նշել է, որ Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Հայաստանին նշված խնդիրների լուծման գործում: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին և համոզմունք հայտնել, որ այդ ուղղությամբ կգրանցվեն հաջողություններ:
Անցած շաբաթ օրը իտալացի 27-ամյա դերասան Ռաֆայել Շումախերը կոմայի մեջ է ընկել ներկայացման ժամանակ, որի ընթացքում հերոսը ինքնասպանություն է գործում: Այսօր բժիշկներն արձանագրել են նրա գլխուղեղի մահը:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը համացանցում տեսանյութ է հրապարակել է, որտեղ երևում է, թե ինչպես է փոքրիկ ահաբեկիչը սպանում պատանդ վերցված տղամարդուն, հայտնում է The Daily Mail-ը:
Սիրիայի ազատ բանակը մանրամասն կերպով տեղեկություն է տրամադրել ամերիկյան TOW հրթիռի միջոցով ռուս սպաների ոչնչացման մասին: Այս մասին իր բլոգում գրել է InformNapalm ակտիվիստ Կատերինա Յարեսկոն՝ հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակն աշխարհազորայինների հետ համատեղ զինյալներից խլել է երկրի հարավում գտնվող Օսման ռազմավարական քաղաքը, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով լիբանանյան Al Manar հեռուստաալիքին:
Ռուսական TASS լրատվական գործակալությունում խուզարկություն է ընթանում, հայտնում է Дождь հեռուստաալիքը:
Անցած գիշեր Քյոլնում գրանցվել է 22 հանցագործություն, որոնք կապված են սեքսուալ ոտնձգությունների հետ, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Քյոլնի ոստիկանությանը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն ամբողջությամբ աջակցում է Սիրիայում քաղաքական կարգավորման գաղափարին:
«6 միլիարդ դոլար կհատկացվի 2016-ին, ևս 5 մլրդ դոլար հաշվարկված է երկարաժամկետ հեռանկարում ու հատկացվելու է 2020 թվականին»,- բանակցություններից հետո հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ում խոսքերը ներկայացնում է RIA Novosti-ն:
Playboy-ի մոդել, Snapchat-ի աստղ Քեթի Մեյը մահացել է 34 տարեկանում, հայտնում է People-ը:
Ոչ մի շփում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև չի եղել: Այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նոր Զելանդիայի Օկլենդ քաղաքում տեղի է ունեցել Տրանսխաղաղօվկիանոսյան համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը 12 երկրների առևտրի նախարարների մասնակցությամբ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Թուրքիան պարբերաբար խախտում է Բաց երկնքի մասին պայմանագիրը, ու ԵԱՀԿ մյուս երկրները նույնպես չարաշահում են այդ դրությունը, հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը։
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ հարկավոր է ՆԱՏՕ-ի երկրները պաշտպանել Ռուսաստանի ագրեսիայից:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այսօր հայտարարել է, որ կառավարությունը շարունակում է աշխատել, սակայն պատրաստ է հրաժարական ներկայացնել, եթե Գերագույն ռադան նման որոշում կայացնի, հայտնում է RIA Novosti-ն:
Սաուդյան Արաբիան մտադիր է մի քանի հազար զինծառայող ուղարկել Սիրիա՝ ԴԱԻՇ-ի դեմ ցամաքային օպերացիաներին մասնակցելու նպատակով:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 4-ին ված ուժերի աջակցման նախարարությընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինան «ԷԹՔԱ» կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Մեհդի Քարբալայի գլխավորած պատվիրակությանը: