Բաժիններ՝

Վլադիմիր Պուտինը Չինաստանի ղեկավարի հետ քննարկել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ քննարկել է ՉԺՀ ղեկավարի հետ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, Սիրիային վերաբերող հարցերն ու ԿԺԴՀ ատոմային խնդիրը:

«Մենք քննարկել ենք գլոբալ և տարածաշրջանային ամենասուր խնդիրների հետագա քայլերը՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ջանքերը, Ասիական­խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության
ամրապնդումը, Կորեական թերակղզում միջուկային ազատ կարգավիճակի ապահովումը»,­ «Արմենպրես»­ի տեղեկացմամբ՝ ըստ «ՌԻԱ Նովոստի»­ի ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը միջազգային հարցերում գրեթե նույն դիրքորոշումն ունեն: Նա հավելել է, որ Ռուսաստանը և Չինաստանը շարունակելու են սերտորեն համակարգել քայլերը միջազգային
կազմակերպություններում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930