
«Մեծ դժբախտություն». պաշտոնական Անկարայի արձագանքը՝ Ցեղասպանության մասին Հռոմի պապի հայտարարությանը

Պաշտոնական Անկարան արել է առաջին հայտարարությունը՝ կապված Հայաստանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածները ցեղասպանություն կոչելու փաստի հետ:
Թուրքական «Հուրիեթ» պարբերականը մեջբերել է Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլիի խոսքերը, ով լրագրողների հետ հանդիպմանը «մեծ դժբախտություն» է անվանել Հռոմի պապի հայտարարությունը:
Ջանիքլիի խոսքով՝ տեղի ունեցածը վկայում է «Պապական աթոռի խաչակրի գիտակցությունը»:
Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է, թե Պապի ասածը «օբյեկտիվ հայտարարություն չէր», այն իրականության հետ որևէ աղերս չունի և այդ մասին բոլորը գիտեն, այդ թվում՝ նաև հայերը: