Բաժիններ՝

Աֆղանական ուժայինները մեկ օրում ոչնչացել են «Իսլամական պետության» ավելի քան 40 զինյալ

Աֆղանական ուժայինները ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 43 զինյալի: Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ այդ մասին ասվում է Աֆղանստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ ուժայինները չեզոքացրել են 40 ահաբեկիչների և վիրավորել ևս 22 զինյալի աֆղանական-պակիստանյան սահմանին՝ Նանգարհար մարզում: Գազնի շրջանում, որը երկրի կենտրոնական մասում է, ոչնչացվել է ԻՊ երեք զինյալ:

Associated Press-ը հաղորդում է, որ ուրբաթ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները Նանգարհար մարզում հարձակում են իրագործել: Սպանվել է ութ մարդ՝ նրանց թվում երկու ոստիկաններ և երկու երեխա: Աֆղանստանի զինված ուժերի պատասխանի արդյունքում շուրջ 30 ահաբեկիչ է ոչնչացվել: Գործակալությունը նշում է, որ ԻՊ զինյալներն այրել են առնվազն 25 տուն: Պաշտպանության նախարարությունն իր զեկույցում չի մեկնաբանել մանրամասները հարձակման զոհերի մասին:

Աֆղանստանում վերջին ամիսներին իրավիճակը զգալիորեն լարվել է: «Թալիբան» շարժման գրոհայինները, ավելի վաղ վերահսկողություն հաստատելով երկրի գյուղական համայնքների զգալի մասի վրա, սկսել են հարձակումներ իրականացնել խոշոր քաղաքների վրա: Բացի այդ, երկրում մեծացել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս