![](/banners/BeFunky-design.jpg)
Էջմիածնում մեկնարկում է Սուրբ Պատարագը՝ Հռոմի Պապի մասնակցությամբ (ուղիղ)
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/pap-9.jpg)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ հունիսի 26-ի առավոտյան սկսվել է Սուրբ Պատարագը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ եւ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ Հռոմի Պապը Հայաստանում է գտնվում եռօրյա այցով: Այսօր նրա այցի վերջին օրն է: Պատարագից հետո Սրբազան քահանայապետը մտադիր է այցելել Խոր Վիրապի սրբավայր, որտեղ ճգնել է Գրիգոր Լուսավորիչը:
Հռոմի Պապը՝ Հայաստան այցի շրջանակներում, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ սպիտակ վարդեր խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա այցելել է Գյումրի: Հունիսի 25-ի երեկոյան Երեւանի Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցությամբ տեղի է ունեցել Էկումենիկ արարողություն եւ աղոթք՝ հանուն խաղաղության: