Բաժիններ՝

Բրիտանիան բիզնես գագաթաժողով կհրավիրի Brexit-ից հետո

Բիզնեսի հարցերով բրիտանացի նախարար Սաջիդ Ջավիդը երկրի առաջատար ձեռնարկատերերի և օտարերկրյա ներդրողների մասնակցությամբ գագաթաժողով է հրավիրել նրանց վստահությունը վերականգնելու նպատակով, որը լուրջ փորձության է ենթարկվել Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ կայացած հանրաքվեից հետո, հայտնում է BBC-ն:

Sunday Times թերթի իր հոդվածում Ջավիդը, որը ելույթ էր ունենում ԵՄ-ում երկրի անդամակցության պահպանման օգտին, գրում է, որ ցանկանում է կյանքի կոչել ընտրողների ցանկությունը և հասնել Մեծ Բրիտանիայի տնտեսական աճի և բարեկեցության ամրապնդմանը:

Բրիտանացի նախարարի խոսքով՝ դրա համար հարկավոր է երկրում ստեղծել բարենպաստ գործարար միջավայր:

Սաջիդ Ջավիդը դիտարկվում է որպես Պահպանողական կուսակցության ղեկավար և վարչապետ Դևիդ Քեմերոնի պաշտոնի հավակնորդ, որը խոստացել էր հեռանալ իր պաշտոնից մոտակա ամիսներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս