Ռեբեկա Գրինսպանը կարող է դառնալ առաջին կինը, որը կգլխավորի ՄԱԿ-ը

Կոստառիկացի դիվանագետ և նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսպանը դարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի առաջատար թեկնածու։ Ընտրվելու դեպքում նա կլինի կազմակերպությունը ղեկավարող առաջին կինը։

Ըստ The Guardian-ի՝ Գրինսպանը ներկայումս ղեկավարում է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը (UNCTAD)։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախնական քվեարկության ժամանակ նա ստացել է 10 կողմ, չորս չեզոք և մեկ դեմ ձայն։ Նրա ամենամոտ մրցակիցը՝ ՄԱԿ-ում Գայանայի նախկին մշտական ​​ներկայացուցիչ Քարոլայն Ռոդրիգես-Բուրկեթը, ստացել է ինը կողմ ձայն։

ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը լրացնում է իր երկրորդ ժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ Տարածաշրջանային ռոտացիայի ոչ պաշտոնական համակարգի համաձայն՝ նրա իրավահաջորդը պետք է ներկայացնի Լատինական Ամերիկան։ Գրինսպանը համարվում է թեկնածու, որը ապահովում է շարունակականությունը և, ըստ հրատարակության, կարող է վայելել Գուտերեշի լուռ աջակցությունը։ Ընտրությունների արդյունքները սպասվում են հոկտեմբերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31