Ադրբեջանական Silk Way-ը Նախիջևան թռիչքների համար ՀՀ օդային տարածքը դարձրել ա հիմնական երթուղի. Դավիթ Գալստյան

Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական Silk Way-ը Նախիջևան թռիչքների համար ՀՀ օդային տարածքը դարձրել ա հիմնական երթուղի

Silk Way-ը հայտնի ա որպես Ադրբեջանի հիմնական զենք տեղափոխող ավիաընկերություն։

Ի տարբերություն ՊՆ/պետական ինքնաթիռների, Silk Way-ը համարվում ա քաղաքացիական։

N.B. Հատուկ թույլտվություն, բեռի մասին հստակ տեղեկություն քաղաքացիական օդանավերի դեպքում (ի տարբերություն ՊՆ/պետականների) սովորաբար տրանզիտ երկրին չի տրամադրվում։

Առաջի անգամ Silk Way-ը ՀՀ օդային երկնքում նկատել եմ 2026 թ․ հունվարին։ Հետո «Հայաէրոնավիգացիա»-ից ինձ ասեցին, որ 2025 էլ ա էղել՝ «եղանակային անբարենպաստ պայմանների» պատճառով։

Նախկինում Silk Way-ը, որը Նախիջևան հիմնականում ռազմական նպատակներով ա թռչում, գալիս էր (կամ գնում էր) Վրաստանով ու Թուրքիայով։

Իսկ վերադառնալ (կամ հակառակը) կարող էր Իրանով (ենթադրվում ա, որ էդ ժամանակ դատարկ էր գնում):

Օգոստոսի 2-ին SW ինքնաթիռը, օրինակ, գնաց Նախիջևան Վրաստան/Թուրքիայով։ Հետ էկավ ՀՀ տարածքով։

Էսօր Silk Way-ը կատարել ա 2 թռիչք դեպի Նախիջևան ու հետ։ Բոլոր թռիչքները ՀՀ տարածքով։

Հ․Գ․ Չեմ պնդում, որ ռազմական նշանակության բեռ ա էղել։ Չեմ պնդում նաև հակառակը։

Արդյոք ՀՀ-ն տեղյակ ա, թե ի՞նչ բեռ ա տեղափոխվում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31