Ոչ մի արտոնություն. Մոուրինյուն Ռեալում խիստ կանոններ և նոր արգելքներ է սահմանել
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարգապահական խիստ կանոններ է սահմանել մադրիդյան թիմում, հաղորդում է իսպանական AS պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստներին այսուհետ արգելված է ինքնուրույն ընտրել իրենց սննդակարգը. ճաշացանկը կազմելու է բացառապես ակումբի դիետոլոգը՝ նախապես հաստատված սխեմայով։
Խստացվել են նաև ժամանակային կանոնները. խաղացողները պարտավոր են ակումբի մարզաբազայում լինել պարապմունքի մեկնարկից առնվազն մեկ ժամ առաջ։ Մարզմանն անգամ մեկ րոպե ուշանալու դեպքում կհետևի պատիժ՝ ֆուտբոլիստը կհեռացվի ընդհանուր խմբից և անհատական պարապմունք կանցկացնի մարզասրահում։
Բացի այդ, վնասվածքներից հետո վերականգնողական գործընթացը ֆուտբոլիստները պետք է անցնեն խիստ վերահսկողության տակ՝ միմիայն ակումբի բժշկական շտաբի ցուցումներով։ Նշվում է, որ այս կանոնների հարցում ոչ մի բացառություն կամ արտոնություն չի նախատեսվում որևէ մեկի համար։
Միևնույն ժամանակ, պորտուգալացի մասնագետը մեծ ուշադրություն է դարձնում թիմի միասնականությանը։ Դեռևս «Բենֆիկայում» աշխատելիս նա կիրառում էր համատեղ ճաշերի պրակտիկան և այժմ ցանկանում է այդ սովորույթն արմատավորել նաև «Ռեալում»։
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյուն մադրիդյան ակումբ է վերադարձել 2026 թվականի ամռանը։ Մինչ այդ նա «սերուցքայիններին» գլխավորել է 2010-ից 2013 թվականներին։
ArmSport

