Սիրիան և ՌԴ-ն համաձայնության են եկել Տարտուսի և Հմեյմիմի բազաների ապագայի շուրջ
Սիրիան և Ռուսաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը կարգավորում է Տարտուսում և Հմեյմիմում գտնվող ռուսական ռազմակայանների ապագան, ըստ սիրիական պետական լրատվական գործակալության՝ այսօր հայտնել է Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը:
Նախարարությունը SANA-ին հայտնել է, որ երկու երկրները հուշագրի շրջանակում կսկսեն վերակազմավորել Ռուսաստանի ներկայությունը Սիրիայի ափամերձ հատվածում՝ 18 ամիս տևած ինտենսիվ բանակցություններից հետո։
Նախարարությունը չի մանրամասնել, սակայն, թե կոնկրետ ինչ է ենթադրում այդ վերակազմավորումը։
Մեկուկես տարի տևած բանակցություններից հետո ձեռք բերված փոխըմբռնման հուշագրով «գործընթացն ավարտելու համար սահմանվել է առավելագույնը երեք ամիս ժամկետ», -հավելել է SANA-ն։

