
Brexit-ը կհանգեցնի ԵՄ-ի կամ Բրիտանիայի փլուզմանը. Նուրիել Ռուբինի

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեն կարող է սկիզբ դառնալ կա՛մ Միացյալ Թագավորության, կա՛մ ԵՄ փլուզման պատճառ, այսօր հայտարարել է ամերիկացի հայտնի տնտեսագետ, Նյու Յորքի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Նուրիել Ռուբինին:
Ռուբինին ելույթ է ունեցել Չինաստանի Տյանցզին քաղաքի տնտեսական ֆորումում, հայտնում է Reuters-ը:
Ռուբինին հայտնի է նրանով, որ կանխատեսել էր ԱՄՆ-ում 2006թ. հիփոթեքային շուկայի ճգնաժամը: