Հռոմի պապի ծագո՞ւմն է պատճառը, որ նա համակրում է հայերին
Հռոմի պապի մամուլի խոսնակ մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով հարցադրմանը՝ արդյո՞ք Հարավային Ամերիկայի ծնունդ լինելն է պատճառը, որ Հռոմի պապ Նորին Սրբություն Ֆրնացիսկոսը համակրում է հայերին ու արդյոք այնտեղի հայկական սփյուռքն ազդե՞լ է, որ նա զգա հայերի ցավը, գա Հայաստան, ասաց.
«Այն, ինչ դուք ասում եք անձնական փորձառության մասին՝ հայաստանյան սփյուռքի հետ շփվելու մասով Արգենտինայում, իհարկե, Պապը բազմաթիվ փորձառություններ է իր հետ բերում Արգենտինայում վարած կյանքից: Նա նաև շատ խորը հարաբերություններ ուներ այնտեղի հայկական համայնքի հետ: Ես երեկ տեսա պապի հանդիպումը Բուենոս Այրեսի եպիսկոպոսի հետ, նրանք մտերիմ էին: Այս իմաստով՝ Ֆրանցիսկոս պապի համար հայ ժողովուրդն ու Հայաստանի պատմությունը նորություն չեն: Իր համար մեծ ուրախություն է իրական հայկական մշակույթի, հայկական պատմության սկզբնաղբյուրի հետ շփվել այստեղ: Ըստ իս՝ նրա համար դա ցնծություն է, բայց այն հիմնվում է նաև գիտելիքի ու բարեկամության երկար նախապատմության վրա»: