Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ ուկրաինական կարգավորման հարցերի շուրջ որևէ պաշտոնական բանակցություն չի վարել։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ուկրաինական կարգավորման հարցերով ԳԴՀ-ի հետ որևէ պաշտոնական շփում չի եղել և չկա, և հազիվ թե դրանք հնարավոր լինեն՝ հաշվի առնելով գերմանական քաղաքական ղեկավարության ծայրահեղ ագրեսիվ հակառուսական հռետորաբանությունն ու գործնական քայլերը», — նշել է փոխնախարարը։

Միաժամանակ Գալուզինը մատնանշել է հասարակական խմբերի ներկայացուցիչների միջև առկա ոչ պաշտոնական շփումները։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Գերմանիայի տարբեր հասարակական կառույցների ներկայացուցիչների ոչ պաշտոնական հանդիպումներին, ապա դրանք եղել են և շարունակվում են», — ընդգծել է ռուս դիվանագետը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, թե իբր Բաքվում տեղի են ունեցել Ռուսաստանի և ԳԴՀ ներկայացուցիչների միջև շփումներ՝ ուկրաինական կարգավորման հարցի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31