Չինացի գործարար, Alibaba Group ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Ջեք Ման (Jack Ma) որոշել է իր սեփական գումարից 23 մլն դոլար տրամադրել ԱՄՆ-ի Ադիրոնդակ լեռների մի հսկայական հողի կտորի գնման համար, որն առավել հայտնի է՝ որպես Բրենդոն արգելոց:
Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ Եվրոպա փախստականների ընդհանուր հոսքի մեկ երրորդը կազմում են երեխաները, գրում է The Guardian-ը:
Սիրիայում ու երկրի հարակից պետություններում ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով Գերմանիան մտադիր է ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչությանը (UNHCR) հատկացնել հավելյալ 500 միլիոն եվրո, հայտնում է DW-ն:
Ճակատագրի հեգնանքով, Թալեաթը ինքնավստահորեն ասաց Հերբերտին, որ նա չի վախենում սպանվելուց: «Նա ասաց, որ երբեք չի մտածել այդ մասին: Ինչո՞ւ պետք է որևէ մեկը չսիրի իրեն: Ես ասացի, որ թերթերում նրա մասին այդքան գրելուց հետո, հնարավոր է, որ հայերը կամենան վրեժխնդիր լինել նրանից, սակայն նա անուշադրության մատնեց իմ խոսքերը»: Երկու շաբաթ անց հայոց վրիժառու Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում գնդակահարեց դահիճ Թալեաթին…
Փարիզի ոստիկանությունը ցրել է գնչուների ճամբարը, որը կառուցվել էր Փարիզի հյուսիսային արվարձանում՝ լքված երկաթուղային ճանապարհի հարևանությամբ, հայտնում է BBC-ն:
Թուրքիայի հարավում՝ Ադանա քաղաքում, ենթադրաբար, ամերիկյան անօդաչու թռչող սարք է կործանվել, հայտնում է Haber Turk հեռուստաալիքը:
1 մարդ է ցած ընկել Daallo Airlines ընկերությանը պատկանող А321 ինքնաթիռից, որտեղ պայթյուն էր որոտացել: Սոմալիի քաղավիավիայի ծառայության ղեկավարը հայտնել է, որ տղամարդու դին արդեն հայտնաբերվել է: Դին գտնվել է Մոգադիշոյից 30 կմ հեռավորության վրա:
ԴԱԻՇ-ի զինյալները թողարկել են սեփական Android-հավելված, որը հեռարձակում է «Ալ-Բայան» ինտերնետ-ռադիոն, հայտնում է Vocativ-ը:
Ահաբեկչական «Ջեբխատ ան-Նուսրա» խմբավորման առաջնորդներից մեկը ոչնչացվել է ռուսական ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով, հայտնում է «Սուրիա ալ-Ան» տեղեկատվական պորտալը:
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում S7 ավիաընկերության Airbus 320 ինքնաթիռի շարժիչն այրվել է արագություն հավաքելիս: Ականատեսներն ու ուղևորները հայտնել են ինքնաթիռի թևի հատվածում բռնկման մասին, հայտնում է LifeNews-ը:
ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես հաստատել է պետպարտքի չափը, որը կազմել է 19 տրիլիոն դոլար: Համաձայն ԱՄՆ ֆինանսների նախարարության վերջին տվյալների՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան հատել է այդ սահմանագիծը անցած շաբաթվա վերջին, գրում է The Washington Times-ը:
Ռուսաստանը չի դադարեցնի ռազմական օպերացիան Սիրիայում, քանի դեռ ահաբեկիչները չեն պարտվել: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է «ամերիկյան իրավապահ համակարգի 5 գործիչների» ցուցակը, որոնց արգելվում է մուտք գործել Ռուսաստան: Նման կերպ Մոսկվան պատասխանել է ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից «Մագնիտսկու ցուցակի» ընդլայնմանը:
Ուկրաինայի տնտեսական զարգացման ու առևտրի նախարար Այվարաս Աբրոմավիչուսը հայտարարել է բարեփոխումներ իրականացնելու անհնարինության պատճառով հրաժարական ներկայացնելու մասին, հայտնում է korrespondent.net-ը:
Եվրահանձնաժողովը մշակել է միջազգային ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործողությունների ծրագիր:
Պենտագոնի մամլո քարտուղար Փիթեր Կուկը Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին, Հյուսիսային Կորեային ու ահաբեկչության դեմ պայքարն անվանել է ԱՄՆ-ի գլխավոր մարտահրավերներ:
Daallo Airlines ընկերությանը պատկանող ինքնաթիռի ուղևորներից մեկը նկարել է սրահը ինքնաթիռում տեղի ունեցած պայթյունից հետո:
Հիլարի Քլինթոնը, որը պայքարում է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար, նախօրեին նվազագույն տարբերությամբ է առաջ անցել իր գլխավոր մրցակցից՝ Բեռնի Սանդերից Այովա նահանգի ընտրողների քվեարկության ժամանակ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ-ում նկատվել է Զիկա վիրուսով վարակման հազվագյուտ դեպք սեքսի միջոցով, հայտնել են Տեխաս նահանգի բժիշկները:
Ռուսաստանը, հնարավոր է, փորձում է Սիրիայի հյուսիս-արևելքում ստեղծել «ալավիական մինի պետություն», ենթադրում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Հեմոնդը:
«Կարծում եմ, մեր ժամանակներում սա առաջին անգամն է, որ Ռուսաստանի քաղաքացիները սկսում են գիտակցել, որ ունեն առաջնորդ, որը հսկայական անձնական հարստություն է կուտակել, եւ կարծում եմ, սա Ռուսաստանում լրացուցիչ անկայունություն է ստեղծելու», – նշել է նա:
Չեխ հնագետների խումբը Եգիպտոսում պեղումների ժամանակ հայտնաբերել է փայտե նավ, որն ավելի քան 4500 տարեկան է, հայտնում է Prague Daily Monitor-ը:
Ավելի քան 10 հազար միգրանտ երեխաներ անհետացել են Եվրոպա ժամանելուն պես, հաղորդում է Եվրոպոլը (Europol):
Մինչ գիտնականներն աշխատում են քաղցկեղի բուժան եղանակ գտնելու վրա, առողջապահության ոլորտի պաշտոնյաները իրենց ուշադրությունը կենտրոնացնում են քաղցկեղի կանխարգելման ջանքերին։
Գերմանիան հունվարին ընդունել է 92 հազար փախստականի, ինչը եռակի շատ է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ներգաղթյալների ու փախստականների հարցերով դաշնային գերատեսչությանը:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարն առաջին անգամ կնկարահանվի գեղարվեստական՝«Արեգակից այն կողմ» (Beyond the Sun) արկածային ֆիլմում, գրում է Variety-ն:
Այս ամռանը Շվեյցարիան կդառնա աշխարհում առաջին երկիրը, որտեղ կանցկացվի հանրաքվե երկրի բոլոր բնակիչներին՝ անկախ այն բանից, աշխատում են նրանք, թե ոչ, ամսական 2500 ֆրանկի չափով «անխոս եկամուտի» տրամադրման մասին, հայտնում է BBC-ն:
«Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության 44-ամյա նախագահ Դանիիլ Խաչատուրովը ռուս հայտնի դիզայներ Ուլյանա Սերգեենկոյի ամուսնալուծությունից հետո դիմել է տարածված սխեմաների, որպեսզի ալիմենտներ չվճարի իր 8-ամյա դստեր համար այն ծավալով, ինչ ծավալով պահանջում է օրենքը: Դատարանի որոշմամբ՝ Վասիլիսայի ծախսերը հոգալու համար հայրը պետք է նրան փոխանցի իր հայտարարագրված եկամուտի մեկ քառորդը:
Օրենսդրական փոփոխությունները, որոնք ուղղված են այն բանին, որ Բրիտանիան մնա Եվրամիությունում, դրանց ընդունման դեպքում «զգալի կփոխեն» Լոնդոնի ու Բրյուսելի փոխհարաբերությունները, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բարև Ձեզ: Բարի գալուստ: Բարով եք եկել Հայաստանից: Ես գիտեմ, որ Հայաստանը գեղեցիկ է: Այնտեղ շատ քաղաքներ կան, ինչպես օրինակ՝ Չարենցավանը: Այնտեղ բնակվում է իմ ծանոթուհին՝ Անի Հովհաննիսյանը, ով իմ ճանաչած միակ շեքսպիրագետն է,- հայերենով ասում է Շեքսպիրի տուն-թանգարանի անգլիացի աշխատողը: