Լիբիայի ափերի մոտ երկու նավ է խորտակվել, կան հարյուրավոր անհետ կորածներ: Առաջին նավում, որն աղետի ազդանշան էր տվել նախօրեին, գտնվել է մոտ 50 մարդ, երկրորդում՝ մինչև 400 մարդ:
Մենք անհամբերությամբ ենք սպասում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը ու բանակցային գործընթացի զարգացման քննարկմանը: Այս մասին, ըստ ադրբեջանական APA գործակալության, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Իսլամական պետության սպառնալիքը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է մեծանում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Սիրիայի «Ալխաբար» կայանի գործադիր տնօրեն, քաղաքական լուրերի պատասխանատու, պատերազմական լրագրող Սարգիս Քասարջյանը:
Գերմանական ավտոմոբիլային Daimler AG կոնցեռնը մտադիր է վերադառնալ իրանական շուկա: Այս մասին հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Սիլկե Մոկերտը:
«Մենք գիտենք, որ հրաձգության հետ կապված դեպքերի հետևանքով ավելի մեծ թվով մարդիկ են մահանում, քան ահաբեկչություններից»,- նրա խոսքերը մեջբերում է TASS-ը:
Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հայտարարել է ծառայողական կառավարության ստեղծման մասին՝ Գերագույն դատարանի նախագահ Արեոպագա Վասիլիկի Տանու-Խրիստոֆիլուի գլխավորությամբ:
Տեղի ոստիկանությունում հայտնել են, որ հրաձգությունը տեղի է ունեցել այն հարկում, որտեղ գտնվում է տրանսպորտային ձեռնարկության ադմինիստրացիան.
«Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Իգդիր-Նախիջևան ավտոմոբիլային ճանապարհին՝ Տաշբուրուն գյուղից ոչ հեռու՝ Դիլուջու հսկիչ-անցագրային կետի մոտ, հարձակվել են ոստիկանների վրա: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մեծ դուստրը՝ Մալիան, ճանաչվել է ոճի ծագող աստղ: The New York Post-ը մի ամբողջ հոդված է գրել, որտեղ ներկայացրել է նորաձևության փորձագետների կարծիքը՝ կապված 17-ամյա աղջկա արտաքին տեսքի ու զգեստապահարանի հետ:
ԴԱԻՇ-ի զինյալները սիրիացի ապստամբներից գրավել են Թուրքիայի սահմանի հարևանությամբ գտնվող տարածքները, հայտնում է Reuters-ը:
«Այստեղ ամեն ինչ արյան մեջ կորած էր: Մահճակալը, բարձերը, ծածկոցները նույնպես արյունոտ էին: Երկու ներքնակները նույնպես: Երբ մտանք բնակարան, ապա հատակին տեսանք շաղ տված փողեր, դոլարներ»,- հայտնել է կինը:
Ավստրիայի արևելքում բեռնատարներից մեկում հայտնաբերվել են ներգաղթյալների դիեր: Մահացածների թիվը հասնում է 20-50-ի:
79-ամյա տղամարդը սայթաքել է խոնավ քարերի վրա իր ֆիլմի էպիզոդներից մեկի նկարահանման ժամանակ, հայտնում է The Daily Mail-ը:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Ուկրաինայի պետպարտքի 20%-ի վերակազմավորման հարցում պայմանավորվածության ձեռքբերման համար Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոյին նվիրել է 120 մմ-անոց հրանոթային արկի նախշազարդ պարկուճ, հայտնում է Interfax-Ուկրաինան:
SOCAR Turkey Enerji-ն մտադիր է գնել Տրանսանատոլիական գազատարի (TANAP) բաժնետոմսերի ևս 7 տոկոսը, հայտնում է Trend-ը:
«Ստիպված կլինենք ձգել գոտիները և նոր մասշտաբային պրոյեկտների երևի թե չսպասել: Միակ բանը, որը հնարավոր է` դա որոշակի փոփոխություններն են՝ պայմանավորված անխուսափելիորեն ընդլայնվող Իրանի դերակատարության հետ պատժամիջոցների վերացումից հետո»:
Թուրքիայի հարավարևելյան Հաքարի նահանգում ոստիկանության հետ բախումների ժամանակ սպանվել է անկարգությունների 3 մասնակից, 7 մարդ վնասվածք է ստացել, հայտնում է DHA գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի խորհրդարանում այդ նահանգի պատգամավոր Աբդուլլահ Զեյդանին:
Թեհրանի կողմից իրանական ատոմային ծրագրի մասին վերջնական որոշում ՄԱԳԱՏԷ-ն կհայտնի դեկտեմբերի կեսին: Այս մասին հայտնել է կազմակերպության ղեկավար Յուկիա Ամանոն:
Թաիլանդի հյուսիսային հատվածում փիղը կատաղել է մինչ զբոսաշրջիկներին ջունգլիներով զբոսանքի տանելը: Կենդանին սպանել է փղապանին ու մեջքին գտնվող 3 չինացի զբոսաշրջիկի հետ հեռացել ջունգլիները:
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն այսօրվա ասուլիսին, անդրադառնալով Էրդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վերաբերյալ Թուրքիայում ապրող հայերի դիրքորոշմանը` ասաց, որ Թուրքիայում ապրող հայերի մեջ առկա են տարաբնույթ կարծիքներ. «Շատերը Էրդողանի իշխանության կողմնակիցն են Թուրքիայում, շատերը՝ ոչ, սակայն կարող ենք փաստել մի բան, որ ներկայումս Թուրքիայի «հայ համայնքի» ղեկավարները բավական մեծ կախում ունեն թուրքական իշխանություններից և նրանց յուրաքանչյուր քայլ մշտապես համաձայնեցվում են թուրքական իշխանությունների հետ»:
«Այդ լավածությունն առաջացել էր այն ժամանակ, երբ 2010թ. այս կողմ Թուրքիայի ղեկավարությունը որոշել էր վարել անկախ քաղաքականություն և շատ հաճախ հաշվի չնստել Արևմուտքի, գլխավորապես՝ ԱՄՆ-ի շահերի հետ: Տվյալ համատեքստում կարող են հիշատակել Սիրիայում առաջացած խնդիրները, երբ ԱՄՆ դրդմամբ Էրդողանը փորձեց զորք մտցնել Սիրիա, ինչը կանխվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, ով սպառնաց Էրդողանին, որ եթե թուրքական զորքերը մտնեն Սիրիա, ապա գործ կունենան ռուսական ուժերի հետ»:
Փոփ երգիչ Ջասթին Բիբերի մոլի երկրպագուն, ով 100 հազար դոլար էր ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա իր կուռքին նմանվելու համար, մահացած է հայտնաբերվել:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայի արևելքում լարվածության աճը ու կոչ են արել Ռուսաստանին կատարել մինսկյան համաձայնագրի պայմանները, հայտնում է Սպիտակ տունը:
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ներգաղթյալներին ապաստան տրամադրելու քաղաքականության առանցքային դրույթներից մեկը չի գործում:
Վեստեր Լի Ֆլանագանը, ով երեկ ԱՄՆ Վիրջինիա նահանգում ուղիղ եթերում գնդակահարել էր WDBJ7 հեռուստաալիքի թղթակցին ու օպերատորին, ապա ինքնասպանության փորձից հետո մահացել հիվանդանոցում, մահից առաջ նամակ է ուղարկել ABC News հեռուստաալիքին, որտեղ բացատրել է իր արարքի դրդապատճառը:
Վիրջինիա նահանգի հիվանդանոցում մահացել է Վեստեր Լի Ֆլանագանը, ով ուղիղ եթերում գնդակահարել էր WDBJ7 հեռուստաալիքի թղթակցին ու օպերատորին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Աշխարհի 152 երկրների «Մարդու ազատության ցուցանիշի» վերջին զեկույցում Հայաստանին զարմանալիորեն բարձր վարկանիշ է տրվել: Ուսումնասիրությունը համատեղ իրականացվել է Վաշինգտոնի Կատոյի ինստիտուտի, Վանկուվերի Ֆրեյզերի ինստիտուտի և Բեռլինի Ֆրիդրիխ Նաումանի անվան հանուն ազատության հիմնադրամի կողմից: 108 էջանոց համապարփակ զեկույցը երկրները դասում է ըստ քաղաքացիների անհատական, քաղաքացիական և տնտեսական ազատությունների:
ԱՄՆ իշխանությունները պատրաստ են 2016թ. ընդունել 5-8 հազար սիրիացի փախստականի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Այս մասին նշված է գերատեսչության կայքում:
Նրանք հայտնաբերվել են փրկարարական օպերացիայի ժամանակ, որն իրականացրել է իտալական առափնյա ծառայությունը: Նրանք կարողացել են փրկել 430 մարդու:
Wille and the Bandits ռոք խումբը, որը Մեծ Բրիտանիա էր վերադառնում Եվրոպայում ավտոբուսային շրջագայությունից հետո, իր կիթառի պատյանի մեջ անօրինական ներգաղթյալի է հայտնաբերել, հայտնում է The Telegraph-ը: