
Աֆղանստանում ուժայինները ոչնչացրել են «Թալիբան» շարժման պարագլուխներից մեկին

Գազնիի կենտրոնական նահանգում ոչնչացվել է «Թալիբան» շարժման պարագլուխներից մեկը: Այս մասին հաղորդել է Սինհուա գործակալությունը:
Ինչպես հաղորդել են երկրի ներքին գործերի նախարարությունում, «Աֆղանստանի ազգային ոստիկանության ստորաբաժաանումը պարագլուխ Մուլլախ Աբդուլա Շոքորին ոչնչացրել է հուլիսի 10-ի երեկոյան Գազնիի նահանգում իրականացված գործողության ընթացքում:
Ոչնչացված պարագլուխն առնչություն ունի նահանգի խաղաղ բնակիչների սպանության, ահաբեկչական գործունեության եւ Աֆղանստանի անվտանգության ուժերի վրա կատարված հարձակումների հետ: Գործողության ընթացքում ազգային ոստիկանության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:
«Թալիբան» արմատական շարժումը, որն ունի մինչեւ 60 հազար զինյալներ, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի մարտական առաքելության ավարտից հետո ընդլայնել է իր ազդեցության ոլորտը: Այս պատճառով երկրում իրադրությունը սրվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: