Brexit-ը չի ազդի ԵՄ-Արևելյան գործընկերության երկրներ հարաբերությունների վրա. Յոհաննես Հան

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի ազդի Եվրամիություն-Արևելյան գործընկերության երկրներ հարաբերությունների վրա: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Ընդլայնման հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը:

«Brexit-ի արդյունքում ստեղծված իրավիճակը չի ազդի մեր սերտ հարաբերությունների վրա, որոնք ժամանակի ընթացքում ավելի ինտենսիվ են դառնում»,-ասել է նա:

Արևելյան գործընկերությունը Եվրամիության ծրագիր է` ուղղված Եվրամիության ու Ադրբեջանի, Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի և Բելառուսի հարաբերությունների սերտացմանը: Ծրագիրը նախատեսում է քաղաքական փոխգործակցության մակարդակի բարձրացում, նախկին Խորհրդային միության երկրների ինտեգրացում` Եվրամիության տնտեսությունում:

Լուսանկարը`AP

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031