
Կոնգրեսը պահանջել է նոր հետաքննություն անցկացնել Հիլարի Քլինթոնի նկատմամբ

ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու կոմիտեների հանրապետական նախագահներն արդարադատության նախարարություն են ուղարկել նամակ՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի՝ ԱՄՆ-ի պետքարտուղար եղած ժամանակ նրա կողմից պաշտոնեական նամակագրության համար անձնական փոստային սերվերի օգտագործման գործի հետաքննության ժամանակ կեղծ վկայություն տալու ստուգման պահանջով, հաղորդել են զանգվածային լրատվամիջոցները:
«Պետքարտուղար Քլինթոնի կողմից անձնական էլեկտրոնային փոստի օգտագործման գործի հետաքննության ընթացքում Հետաքննությունների համերկրային բյուրոյի հավաքած ապացույցները որոշ ասպեկտներով ուղղակիորեն հակասում են երդմամբ տրված նրա ցուցմունքներին»,- ասված է նամակում, որը պատրաստել են հսկողության եւ պետական բարեփոխման կոմիտեի ղեկավար Ջեյսոն Չաֆեթսը եւ իրավական հարցերի կոմիտեի ղեկավար Բոբ Գուդլաթը:
Նամակագրության գործով Հիլարի Քլինթոնը երդմամբ ցուցմունք է տվել Կոնգրեսում, հաղորդել է «Ինտերֆաքսը»: