
Մոսկվայում ձերբակալվել է հանցավոր աշխարհում հայտնի «օրենքով գող» Շաքրո կրտսերը

lenta.ru-ն հաղորդում է, որ հուլիսի 11-ին Մոսկվայում ձերբակալվել է հանցավոր աշխարհում հայտնի «օրենքով գողերից» մեկը՝ Շաքրո մականունով Զախարի Կալաշովը: «Росбалт»-ի հաղորդմամբ, Շաքրո կրտսերը ձերբակալվել է «Elements« ռեստորանի սեփականատեր Ժաննա Կիմից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեղադրանքով։
Նշվում է, որ Դեդ Հասանի սպանությունից հետո հենց Շաքրո կրտսերն է համարվում Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդը:
Կայքի հաղորդմամբ՝ «Elements» ռեստորանի սեփականատիրոջ հետ դեպքը տեղի է ունեցել 2015թ. դեկտեմբերի 14-ին: