Քերին մեկնելու է Մոսկվա՝ քննարկելու Սիրիայի, Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի հարցերը

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այս շաբաթ այցելելու է Մոսկվա:

«Հուլիսի 14-ի երեկոյան նա (Քերին) կմեկնի Մոսկվա, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնի ռուսաստանցի բարձրաստիճան անձանց հետ՝ քննարկելու համար Սիրայի, Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի եւ այլ հարցեր»,- ճեպազրույցում հայտարարել է Քիրբին:

Ռուսաստանի արտգործնախարարությունում հավաստել են, որ Քերին կժամանի Մոսկվա:

Քերիի այցը Ռուսաստան կկայանա հուլիսի 14-15-ը ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական շրջագայության շրջանակներում, ասված է Պետդեպի մամուլի տեղեկագրում:

Ուղեւորության ընթացքում Քերին նաեւ կայցելի Փարիզ, Լյուքսեմբուրգ եւ Լոնդոն, իսկ Բրյուսելում կհանդիպի Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների եւ ԵՄ-ի արտաքին գործերի ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ՝ «քննարկելու համար արտաքին քաղաքականության հանգուցային առաջնահերթությունները», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031