Բաժիններ՝

Օբաման Կոնգրեսին կդիմի Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայության ֆինանսավորման ավելացման հարցով

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կդիմի Կոնգրեսին Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան զինված ուժերին ուղղված ֆինանսավորումն ավելացնելու հարցով: Այս մասին տեղեկացնում է Reuters-­ը` հղում կատարելով Ներկայացուցիչների պալատի ռազմական հարցերով հանձնաժաղովի նախագահ Մաք Թորնբերրիին: «Աֆղանստանում զինված անձնակազմն ուժեղացնելու մասին անցած շաբաթ արված հայտարարությանն ի հավելում ԱՄՆ նոր միջոցներ կներգրավի նախագահի կողմից նախապես ներկայացված դիմումի համեմատ (Իրաքում զինված ուժերի համար)»,- ասել է Թորնբերին:

Նախօրեին ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը հայտարարել էր, որ Վաշինգտոնը հավելյալ 560 զինծառայողներ կուղարկի Իրաք` Իսլամական պետությունից Մոսուլ քաղաքի ազատագրման հարցում այդ երկրի զինված ուժերին աջակցելու համար: Միաժամանակ նախագահ Օբաման հայտարարել էր, որ իր նախագահության ավարտին Աֆղանստանում տեղակայված են լինելու 8400 ամերիկացի զինծառայողներ, որն ավելի վաղ նախատեսածից ավել էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս