
ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ են մասնակցում ոստիկանության կամայականությունների դեմ բողոքներին

Հուլիսի 11-ի երեկոյան վերստին հազարավոր մարդիկ Էին դուրս եկել ԱՄՆ-ի՝ միանգամից մի քանի քաղաքների փողոցներ՝ բողոքելով աֆրոամերիկացիների նկատմամբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից գործադրվող դաժանության դեմ:
Աս մասին հաղորդել Է CNN հեռուստաալիքը: Ատլանտայում (Ջորջիայի նահանգ) ցուցարարներն արդեն հինգերորդ օրն անընդմեջ երեկոյան հավաքվել են քաղաքի կենտրոնական մասում՝ շրջափակելով մի քանի ավտոմայրուղիներ, որտեղից երթով անցել են մեգապոլիսի փողոցներով:
Չիկագոյում (Իլինոյսի նահանգ) հարյուրավոր բողոքավորներ նույնպես երթ են անցկացնում չարդարացված բռնության դեմ, որին ավելի ու ավելի հաճախակի են դիմում ոստիկանության աշխատակիցները: Ակցիայի շատ մասնակիցներ սոսնձելով փակել Էին իրենց բերանները, ինչը, նրանց խոսքով՝ խորհրդանշում Է այն, թե ինչպես են օրենքի պահապաններն իրենց դաժան գործողություններով հարկադրում լռել աֆրոամերիկյան
հանրակցության ներկայացուցիչներին:
Associated Press (AP) գործակալության տվյալներով՝ Մեմֆիսում (Թենեսիի նահանգ) բողոքավորները կարողացել են ժամանակավորապես փակել
Միսիսիպի գետի կամուրջը:
Բողոքներ են նաեւ տեղի ունենում Կոլորադոյի, Քենտուկիի, Լուիզիանայի, Մինեսոտայի եւ մի շարք այլ նահանգների տարբեր քաղաքներում:
Ցույցերն անցկացվում են այն բանից հետո, երբ նախորդ շաբաթվա սկզբին ԱՄՆ-ում տեղի ունեցան կարգի պահապանների կողմից աֆրոամերիկացիների սպանությունների՝ միանգամից երկու աղմկահարույց դեպքեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: